Ալիևը բացահայտել է, թե Երևանի հետ խաղաղության պայմանագրի որ երկու հոդվածների շուրջ համաձայնություն չկա
Կազանում Հայաստանի վարչապետի հետ իմ վերջին հանդիպման ժամանակ լսեցի ու զգացի, որ այս երկու հոդվածները համաձայնեցված չեն, բայց կարող են ընդունվել նաև Հայաստանի կողմից, նկատի ունեմ մեր պայմանները։
Այդ մասին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է «Russia Today» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։
Դրանցից մեկը, ըստ Ադրբեջանի նախագահի, վերաբերում է միմյանց նկատմամբ միջազգային պահանջներից զերծ մնալուն:
Մյուս հոդվածը վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին այլ երկրների ներկայացուցիչների տեղակայմանը: