Ռուս գեներալ Կիրիլովի uպանnւթյան գործով ձերբակալվել է Ուզբեկստանի քաղաքացի (տեսանյութ)
Ռուս իրավապահները Մոսկվայում ձերբակալել են գեներալ Իգոր Կիրիլովի և նրա օգնական Իլյա Պոլիկարպովի սպանության մեջ կասկածվող անձին։ Հաղորդվում է, որ ձերբակալվածը հավաքագրվել էր ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից. նա Ուզբեկստանի քաղաքացի է՝ ծնված 1995թ.։
ԱԴԾ-ի հաղորդագրության համաձայն, գործի քննությունը շարունակվում է։
Նշվում է, որ այս անձը հուլիսի 15-ից հետախուզվում էր գողության համար։ ԱԴԾ-ն նաև հայտնում է, որ սպանությունը պատվիրածները խոստացել էին կասկածյալին 100 հազար դոլար պարգև և նրան ուղարկել ԵՄ երկիր։ «Ուկրաինայի հատուկ ծառայությունների աշխատակիցները, որոնք ներգրավված են ահաբեկչության կազմակերպման մեջ, կրելու են համապատասխան պատիժ», – նշել են ԱԴԾ-ում։