Ադրբեջանին թուրքական ռազմաբազա պետք չէ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանում ռազմաբազա ստեղծելու Թուրքիայի մտացածին պլանների մասին ԶԼՄ-ները տեղեկությունները զուտ քաղաքական շահարկումներ են:
«Մի խոսքով, դա պետք չէ, եթե ես մի փոքր ընդլայնեմ իմ պատասխանը, հաշվի առնելով այն, որ ժամանակ առ ժամանակ նման տեղեկություններ են հայտնվում որոշակի լրատվամիջոցներում, ապա պետք է ասեմ, որ դրա կարիքը չկա», - ասել է Ալիևը:
Հարցազրույցը վարել է «Russia Today» միջազգային մեդիա խմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելևը։
Նախագահը տեղեկատվական կեղծիք է անվանել Ադրբեջանում թուրքական ռազմաբազա տեղակայելու ծրագրերի մասին տեղեկությունները, հավելելով, որ այսօր գրեթե անհնար է մեկ ռազմաբազա թաքցնել աշխարհի որևէ կետում։