Հայտնի է աշխարհի տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը
Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի վինգեր Վինիսիուս Ժունիորը ՖԻՖԱ-ի լավագույն ֆուտբոլային մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ։
Մրցանակաբաշխությունն անցկացվել է Դոհայում:
Վինիսիուսը հաղթեց մրցանակի մյուս եզրափակիչ մասնակիցներին՝ Ջուդ Բելինգհեմին, Կիլիան Մբապեին, Դանիել Կարվախալին, Ֆեդերիկո Վալվերդեին, Լիոնել Մեսսիի, Լամին Յամալին, Էրլինգ Հալանդին, Ռոդրիին, Ֆլորիան Վիրցին և Թոնի Կրոսին, ով ավարտեց կարիերան։
Վինիսիուսն իր կարիերայում առաջին անգամ արժանացել է «Լավագույն» մրցանակին։ Նախկինում նա ընդգրկված էր FIFPro World 11-ի 2023 թվականի խորհրդանշական հավաքականում։