ԱՄՆ-ն զորքեր կուղարկի Սիրիա. Միլլեր
ԱՄՆ-ն ուսումնասիրում է Սիրիա ռազմական անձնակազմ ուղարկելու հնարավորությունը: Այս մասին ասել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը։
Նրա խոսքով` այժմ Սիրիայում ամերիկյան զորքեր չկան, բացառությամբ կոալիցիոն ուժերի, որոնք որոշ ժամանակ այնտեղ են եղել։
«Այս պահին մենք շարունակում ենք գնահատել իրավիճակը և ուսումնասիրել, թե երբ կարող է լինել ճիշտ ժամանակը Սիրիա ռազմական անձնակազմ ուղարկելու համար՝ մասնակցելու տարբեր խնդիրներին, ներառյալ պետքարտուղարի և այլ երկրների կողմից շաբաթ օրը հայտարարված սկզբունքների իրականացմանը»,- ասել է Միլլերը: