ԱՄՆ-ում երկու մուսուլման կանանց անհամեստ հայացքների համար դուրս են հրավիրել ինքնաթիռից
Փարաջա հագած երկու կանայք Լոս-Անջելեսում JetBlue ավիաընկերության ինքնաթիռից դուրս են հանվել: Պատճառ է հանդիսացել ուղեկցորդուհու դժգոհությունը: Նա նշել է, որ մուսուլմանուհիները հետևում էիր իրեն: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Միջադեպի ականատեսը Facebook-յան իր էջում գրել է, որ մուսուլման կանայք լուռ նստել և կինո էին նայում, ուղեկցորդուհին ճոխացրել է: Նա նաև գրել է, որ ուղեկցորդուհիներից մեկը թռիչքի ժամանակ հաղորդել է գործընկերուհուն, որ իրեն դուր չի գալիս, որ իր գործողություններին ակնդետ հետևում են:
Ըստ ավիաընկերության, ուղեկցորդուհուն թվացել է, որ մուսուլմանուհիները իրեն տեսանկարահանում են: Եթե անձնակազմից ինչ-որ մեկը կարծում է, որ ուղևորը կարող է իրեն տեսանկարահանել, ապա նա կարող է այդ մասին զեկուցել` համապատասխան միջոցներ ձեռք առնելու համար: Այս մասին ասվում է հաղորդագրության մեջ:
JetBlue-ը գտնում է, որ իր աշխատակիցները գործել են ըստ սահմանված կանոնակարգի: