ԱՄՆ Ընտրողների կոլեգիան 312 ձայն է տվել Թրամփին՝ հաստատելով ընտրություններում նրա հաղթանակը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստացել է նախագահական ընտրություններում հաղթելու համար անհրաժեշտ թվով ընտրական ձայներ։
Այս մասին հայտնում է CNN-ը։ Որոշիչ պահը Տեխասի 40 ընտրական ձայների շնորհումն էր Թրամփին։
Դոնալդ Թրամփը ստացել է 304 ձայն։ Նրա մրցակիցը՝ գործող փոխնախագահ Կամալա Հարիսը, ունի 167 ձայն:
ԱՄՆ նախագահական ընտրություններում քվեարկել է ավելի քան 150 միլիոն ամերիկացի, սակայն պաշտոնապես պետության ղեկավարն ընտրվում է 538 ընտրողների կողմից, որոնք չորս տարին մեկ հանդիպում են նահանգի մայրաքաղաքներում:
Յուրաքանչյուր նահանգի ստացած ընտրական ձայների թիվը կարող է փոխվել մարդահամարի արդյունքների հիման վրա 10 տարին մեկ անգամ: Խոսքը վերաբերում է Կոնգրեսում Ներկայացուցիչների պալատի անդամների թվին, գումարած երկու սենատոր յուրաքանչյուր նահանգից։