Քրդերը պատրաստ են զորքերը դուրս բերել Քոբանից
Սիրիայի քրդական դեմոկրատական ուժերի ղեկավար Մազլում Աբդին առաջարկել է ապառազմականացված գոտի ստեղծել Թուրքիային սահմանակից Այն ալ Արաբ (Քոբանի) շրջանում։
«Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը հրադադարին և հանդես ենք գալիս Քոբանի քաղաքում ապառազմականացված գոտի ստեղծելու նախաձեռնությամբ»,- գրել է Աբդին X սոցիալական ցանցում։
Նա ասել է, որ քրդերը պատրաստ են նման քայլի գնալ որպեսզի վերացնեն Թուրքիայի մտավախությունները՝ կապված իր սահմանների անվտանգության հետ։
Միևնույն ժամանակ, Աբդին ասել է, որ իր առաջարկած գոտին լինելու է ամերիկացի զինվորականների վերահսկողության տակ: