Իսրայելը ռմբակոծում է Սիրիան
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հրթիռային հարված են հասցրել Սիրիայի հակաօդային պաշտպանության մարտկոցին՝ Իրաքի հետ սահմանին գտնվող արևելյան Դեյր էր Զոր նահանգում։
Այս մասին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը։
Իսրայելական ինքնաթիռները գրոհել են Դեյր էր Զոր քաղաքի օդանավակայանի մոտ գտնվող ՀՕՊ դիրքերը, որը համանուն նահանգի վարչական կենտրոնն է։
Օդային հարձակում է իրականացվել նաեւ Խարաբիշի շրջանում գտնվող բանակի զորանոցի վրա։