Հիմա առավել քան երբևէ, մեր երկրին անհրաժեշտ են հաղթանակներ․ հպարտություն է տեսնել միջազգային հարթակներում մեր դրոշի ծածանումը․ Լիաննա Մանուկյան (տեսանյութ)
«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական միության տարեվերջյան ընթրիքի ընթացքում, մի պահ ընդհատեցինք մեր խնջույքը, որպեսզի հպարտորեն հայտարարենք Վարազդատ Լալայանի աշխարհի չեմպիոն դառնալու լուրը, որն իրապես հաճելի անակնկալ էր բոլորիս համար։
Հիմա առավել քան երբևէ, մեր երկրին անհրաժեշտ են հաղթանակներ, հպարտություն է տեսնել միջազգային հարթակներում մեր դրոշի ծածանումը։
Դե իսկ լուրը Արցախի եւ Հայաստանի երիտասարդներն ընդունեցին հենց այսպիսի մեծ ոգեւորությամբ։
Տեսանյութը՝ ստորեւ։
«Հայաստան - Արցախ» Համահայկական երիտասարդական միության նախագահ՝ Լիաննա Մանուկյան։