Թուրքիայի ցամաքային զորքերի մեծ պատվիրակությունը ժամանել է Բաքու
Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ և ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վալիևը հանդիպել է Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարության պատվիրակության հետ՝ գեներալ-լեյտենանտ Թունջայ Ալթուղի գլխավորությամբ։
Թուրք հյուրերն այցելել են Հեյդար Ալիևի և ակադեմիկոս Զարիֆա Ալիևայի շիրիմներին, ինչպես նաև Շեհիդների ծառուղին և թուրք ազատամարտիկների հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակներ և ծաղիկներ են դրել։
Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբում կայացած հանդիպմանը Կ.Վալիևն ընդգծել է երկկողմ ռազմական համագործակցության կարևորությունը և դրա ներդրումը երկու երկրների բանակների հզորացման գործում։ Գեներալ-լեյտենանտ Ալթուգը նշել է ռազմական փոխգործակցության բարձր մակարդակը և համատեղ զորավարժությունների կարևորությունը: Հանդիպմանը մտքերի լայն փոխանակություն է ծավալվել ադրբեջանական բանակում թուրքական զինված ուժերի մոդելի կիրառման աշխատանքների դրական արդյունքների և այլ հարցերի շուրջ։
Վերջում պատվիրակությունն այցելել է ադրբեջանական բանակի կենտրոնական հրամանատարական կետ։