Աննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավորՏավուշում ոստիկանը մեքենայով բախվել է ձիուն և կողաշրջված հայտնվել այգում. նա տեղում մահացել էԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան նվազել էՀայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին
Կյանքից հեռացել է «Նաիրի» ԲԿ ֆիզիոթերապիայի բաժնի ղեկավար Անահիտ Հասրաթյանը
Մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանել և բռnւնցքով hարվածել է 66-ամյա տղամարդու աչքին
Ուժգին պայթյուն Պակիստանի մզկիթներից մեկում. կան տասնյակ զոհեր և վիրավորներՀրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումըՔննարկվել է Հայաստանի և Թուրքիայի հեռարձակման ոլորտի համագործակցության հուշագրի հնարավոր ստորագրումը (տեսանյութ)
Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը
Ռուսական ձեռնարկությունների նկատմամբ ռեյդային զավթումները կրակոց կլինի սեփական ոտքին Հայաստանի համար. Ալեքսեյ Շևցով
Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին․ պաշտպանական թիմ
Իրավապահները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձինՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվըՄուսալեռում բախվել են «BYD»-ն ու «Lada»-նՀարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը«ԲՀԿ առաջնորդն այսօր անազատության մեջ է միայն մեկ պատճառով, որ Քրիստոսի արձանը կանգնեցված չլինի». «Ձեր չափերը ճանաչեք, նստեք Ձեր տեղում». Մանուկյան-Ալեքսանյան բանավեճ (տեսանյութ)Առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները․ նախագիծ ՊԵԿ-ը շինարարության ոլորտում հայտնաբերել է հայտնաբերվել է օրենքով սահմանված կարգով չգրանցված շուրջ 507 աշխատող
Երևանի կողմից «ռեյդային զավթումների» նոր թիրախներ կարող են դառնալ Հայաստանում գործող ռուսական ձեռնարկությունները. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ
Այսօրվանից Առինջ-Գետարգել խաչմերուկում գործարկվել են լուսացույցներ
ՔՊ-ի պատգամավորներ, մի հատ էլ մեկը տեղից արձագանքեց՝ դուրս եմ հանելու դահլիճից․ Ռուբեն Ռուբինյանի թիմակիցները նրան հունից հանեցին (տեսանյութ)
Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխությունԿրկին լարված իրավիճակ, գոռգոռոցներ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին ԱՄՆ-Իրան խաղաղության գործընթացի կնքումը տապալել է Մարկո Ռուբիոն. NBC News Լոռու մարզի Պուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Կարևոր չէ, թե դեռ որքան ժամանակ կանցկացնենք Ումբակիում, խնդրում եմ՝ հետևեք ձեր իսկ օրենքներին. Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ Ադրբեջանի ՄԻՊ-ին (ձայնագրություն)
Ձեր բեմադրությունները հարստացրել են մեր թատերական մշակույթը. Փաշինյանի շնորհավորել է Արմեն Խանդիկյանին՝ 80-ամյակի առթիվ
Հասարակություն

Վերացական և անհիմն է ոչ միայն Կարեն Հակոբյանին առաջադրված մեղադրանքը, այլ նաև դրա հետևանքով կիրառված կալանքը.Պաշտպաններ

2024թ․ սեպտեմբերի 20-ից ապօրինի կալանքի տակ գտնվող գործարար Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ բողոքի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը հրապարակվելու է 2024թ․ դեկտեմբերի 19-ին (դատավոր՝ Արթուր Նահապետյան)։ Այս մասին հայտարարություն է տարածել Կարեն Հակոբյանի պաշտպանական խումբը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Կարեն Հակոբյանը մեղադրվում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի  190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) նախատեսված արարքն իբրև կատարելու համար: Մեղադրանքի հիմքում դրված է բացառապես այն հանգամանքը, որ գործարար Կարեն Հակոբյանը ձեռք է բերել «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ՓԲԸ ընկերության 12․5 տոկոս բաժնետեր հանդիսացող ընկերության 20 տոկոս բաժնեմասերը։

Ըստ մեղադրանքի մինչև Կարեն Հակոբյանի կողմից այդ բաժնեմասերը ձեռք բերվելը դրանք իբրև թե ունեցել են հանցավոր ծագում և Կարեն Հակոբյանն իբրև թե իմացել է դրա մասին։ Այսինքն մեղադրանքը հիմնված է վարկածի, այլ ոչ օբյեկտիվ տվյալների հիման վրա:

Գործարար, նախկինում երբևէ չարատավորված՝ Կարեն Հակոբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, քանի որ մինչև այդ բաժնեմասերը ձեռք բերելը որևէ ուղղակի կամ անուղղակի առնչություն չի ունեցել այդ բաժնեմասերի ծագման կամ դրա հիմքում ընկած իրադարձությունների հետ և ոչ էլ տեղեկացված է եղել այդ բաժնեմասերի «ծագումնաբանության» մասին։ Խնդրո առարկա բաժնեմասերի ձեռք բերումը եղել է բացառապես ձեռնարկատիրական տրամաբանության շրջանակներում։ Ցավոք, ստացվում է, որ նման իրավիճակում կարող է հայտնվել Հայաստանում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ցանկացած անձ։

Հատկանշական է, որ նշված հանգամանքները փաստացի քննության առարկա են դարձել դեռևս 2019թ․, սակայն Կարեն Հակոբյանը 2024 թվականի սեպտեմբերի 20-ին առանց գեթ մեկ ուղղակի կամ նույնիսկ անուղղակի ապացույցի՝ կալանավորվել է։ Այսինքն, սա բացառապես ենթադրությունների և վերացական դատողությունների վրա հարուցված հերթական գործն է, որով անձի նկատմամբ կալանքը կիրառվում է որպես պատիժ և ճնշման գործիք, իսկ նման գհատականը բխում է ՄԻԵԴ նախադեպային իրավունքից։

Վերացական և անհիմն է ոչ միայն Կարեն Հակոբյանին առաջադրված մեղադրանքը, այլ նաև դրա հետևանքով կիրառված կալանքը։ Այսպես, կալանքի երկարաձգման հիմքում դրվել է «վարույթին խոչընդոտելու հավանականության» վերացական պնդումը, որը հիմնված է բացառապես ենթադրությունների վրա։ Չնայած չկա այդպիսի հավանականության մասին վկայող գեթ մեկ փաստական տվյալ, սակայն դատարանն անտեսել է նույնիսկ այլընտրանքային խափանման միջոցների (գրավ, տնային կալանք, բացակայելու արգելք) համակցությամբ այդ ենթադրական «մտահոգությունները» փարատելու և գործուն զսպելու հնարավորությունը։

Վերաքննիչ բողոքի շրջանակներում լրացուցիչ հիմնավորումներ են ներկայացվել համակցությամբ այլընտրանքային խափանման միջոցների թույլատրելիության վերաբերյալ, որով նշված «մտահոգությունները» առհասարակ են վերացվում: Ակնկալում ենք, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արթուր Նահապետյանի, խորամուխ կլինի վերաքննիչ բողոքի բոլոր մանրամասներին և կվերացնի անձի ազատության իրավունքի այս ապօրինի, կոպտագույն և տևական խախտումը»: