Վանաձորի թիվ 27 դպրոցում դասերը անցնում են անձրևանոցներով. (տեսանյութ)
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցի ներսում ստիպված են անձրևից ու ձյան հալոցքներից պաշտպանվել անձրևանոցներով:
Արդեն 5 տարի է Տարոն թաղամասում գործող այս դպրոցում աշակերտներն ու մանկավարժները, տանիքի անբարեկարգ վիճակի պատճառով ստիպված են դասերն անձրևանոցներով անցկացնել, իսկ միջանցքներում` դույլեր տեղադրել:
Տնօրեն Գարիկ Քարհանյանը, newspress.am-ի հետ զրույցում նկատեց, որ դիմել են պատկան մարմիններին, սակայն մինչ օրս խնդիրը չի լուծվել:
Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի պետ Վալերի Անտոնյանն էլ նկատում է, որ ծախսերը մեծ են և տեղական իշխանության ուժերից վեր: Այնպես որ, տեղական իշխանությունը հույսը դրել է պետական աջակցության վրա:
Մանրամասները` տեսանյութում