Խնդրում եմ՝ ինձ հանգիստ թողնել․ ՔՊ-ից հեռացված Ասլանյանը «լռության միամսյակ» է հայտարարել
«Խնդրում եմ՝ ինձ հանգիստ թողնել: Ոչ մի մեկնաբանություն չեմ տալիս։ Ես հայտարարել եմ, որ առաջիկա առնվազն մեկ ամսում ոչ մի մեկնաբանություն չեմ տալու»։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցությունից հեռացված պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կքվեարկի, եթե Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով գլխավոր դատախազը մտնի խորհրդարան։
Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ որոշել է մեկ ամիս լռել, նա պատասխանեց. «Այդպես եմ որոշել ես։ Ցտեսություն»: