Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող Վանուատուում ուժգին երկրաշարժ է գրանցվել
Վանուատուի մայրաքաղաք Պորտ Վիլայում գտնվող շենքը, որտեղ տեղակայված են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատները, ինչպես նաև Նոր Զելանդիայի և այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները, տուժել է 7,4 մագնիտուդով երկրաշարժից:
Երկրաշարժը տեղի է ունեցել կղզու ափերի մոտ:
Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։
Երկրաշարժի հետևանքով փլվել են սյուներ, պատերը ճաքել են, վնասվել են նաև պատուհաններ։ Զոհերի վիրավորների և ավերածությւոնների մասին դեռևս հստակ տեղեկություններ չկան: