Ասադից հետո Սիրիայում մնացել է 26 տոննա ոսկի
Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից ի վեր Սիրիայի կենտրոնական բանկի պահոցում պահվել է մոտ 26 տոննա ոսկի՝ նույնքան, որքան 2011 թվականին քաղաքացիական պատերազմի սկզբում:
Այս մասին Reuters-ին հայտնել են չորս իրազեկ աղբյուրներ:
Միաժամանակ Սիրիան կանխիկ արտարժույթի քիչ պաշարներ ունի, նշում են նույն աղբյուրները։
Աղբյուրներից մեկը Reuters-ին հայտնել է, որ Սիրիայի կենտրոնական բանկի արժութային պահուստները կազմում են ընդամենը մոտ 200 միլիոն դոլար կանխիկ գումար: Մեկ այլ աղբյուր ասում է, որ դոլարի պահուստները կազմում են մոտ հարյուր միլիոն դոլար:
Ոսկու համաշխարհային խորհրդի տվյալներով, որը որպես տվյալների աղբյուր նշում է Սիրիայի Կենտրոնական բանկը, 2011 թվականի հունիսին Սիրիայի ոսկու պաշարները կազմել են 25,8 տոննա: Ըստ Reuters-ի հաշվարկների, դա արժե մոտ 2,2 միլիարդ դոլար ընթացիկ շուկայական գներով: