Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին Բունդեսթագը անվստահություն է հայտնել
Արտահերթ նիստում Բունդեսթագը անվստահություն է հայտնել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին՝ դրանով ճանապարհ բացելով Գերմանիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար։
Կառավարության ներկայիս ղեկավարին աջակցություն են հայտնել ներկա 717 պատգամավորներից 207-ը, ձեռնպահ են մնացել 116-ը։
Շոլցի անվստահությանը կողմ քվեարկել 394 խորհրդարանական։
Բունդեսթագի նախագահ Բարբել Բասը հայտնել է, որ արդյունքների մասին կտեղեկացնի երկրի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին։