Ուկրաինան հայտարարել է լազերային զենք ունենալու մասին
Ուկրաինացի զինվորականներն իրենց տրամադրության տակ ունեն Trident կոչվող լազերային զենք։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի հրամանատար, գնդապետ Վադիմ Սուխարևսկին:
«Մենք կարող ենք փաստել, որ այսօր Ուկրաինան, եթե չեմ սխալվում, հինգերորդ երկիրն է, որը կարող է ասել, որ ունի լազեր։ Այսօր մենք կարող ենք ինքնաթիռներ խոցել այս լազերով ավելի քան 2 կմ բարձրության վրա»,- ասել է նա՝ ելույթ ունենալով «Եվրոպական պաշտպանական արդյունաբերություն. Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության հետ համագործակցության հեռանկարներ» համաժողովի շրջանակներում:
Սուխարևսկին ավելացրել է, որ անօդաչու համակարգերի ուժերն այժմ լազերային հզորությունը մեծացնելու և ուժեղացնելու ճանապարհին են:
«Այն իսկապես աշխատում է, իսկապես կա»,- վստահեցրել է գնդապետը: