Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կարող է հրաժարական տալ
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կարող է հրաժարական տալ կամ արձակել խորհրդարանը: Այս մասին հայտնում է CTV News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Կանադայի վարչապետը կարող է դա անել փոխվարչապետից և ֆինանսների նախարարից հետո, ովքեր հայտարարել են իրենց հրաժարականի մասին։
Նշվում է, որ այդ կապակցությամբ Թրյուդոն կարող է այսօր ելույթ ունենալ խորհրդարանում։
Քրիստիա Ֆրիլանդն ավելի վաղ հայտարարել էր, որ լքում է կառավարությունը։ Նա դա արեց իր աշնանային տնտեսական հաշվետվությունը ներկայացնելուց անմիջապես առաջ: