Ամերիկացիները հարվածել են Եմենի ՊՆ շենքին
Ամերիկյան օդանավը հարվածել է Եմենի մայրաքաղաք Սանայում հութիների կառավարության պաշտպանության նախարարության շենքին։ Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները։
Իրանական լրատվամիջոցները գրում են, որ ինքնաթիռը Եմեն է թռել Պարսից ծոցի երկրներից մեկից։
Հարվածի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները գրում էին, որ Սիրիայում իրադարձությունների ֆոնին ԱՄՆ-ն ամենայն հավանականությամբ հարվածի Եմենին: