Դրամը թուլանում է
ՀՀ Կենտրոնական բանկը սահմանել է տարադրամի պաշտոնական փոխարժեքները գալիք ուրբաթ օրվա համար:
Ըստ պաշտոնական տվյալների`դրամը շարունակում է անկում գրանցել:
1 դոլարի փոխարժեքն աճել է 0.17 դրամով` հասնելով
490.90 դրամի,
1 եվրոյի փոխարժեքն աճել է 0.19 դրամով` հասնելով
538.37 դրամի,
1 ռուբլու փոխարժեքն աճել է 0.14 դրամով` հասնելով
6.93 դրամի: