Թբիլիսիում ցուցարարները փակել են Ռուսթավելի պողոտան
Թբիլիսիում ցուցարարները, որոնք բողոքում են վրացական իշխանությունների կողմից ԵՄ-ի հետ բանակցությունների դադարեցման դեմ, երկուշաբթի կրկին հավաքվել են երկրի խորհրդարանի մոտ և փակել հարակից Ռուսթավելի պողոտան։ Այս մասին գրել է РИА Новости գործակալությունը։
Սա արդեն 19-րդ նման բողոքի ակցիան է Վրաստանի մայրաքաղաքում։ Երկուշաբթի օրը բողոքի ակցիային միացել են գրողներ, խմբագիրներ, հրատարակիչներ, գրքերի դիզայներներ, գրավաճառներ և հրատարակչության աշխատակիցներ։
Օրվա ընթացքում մի քանի ակցիաներ են տեղի ունեցել մայրաքաղաքի տարբեր հատվածներում։