Պայքարն ավելի է դժվարանում, ոսկու գինն ավելի բարձր է․ Լալայան
Պայքարն ավելի է դժվարանում, ոսկու գինն ավելի բարձր է։ Պետք է ջանք ու եռանդ չխնայենք, ոսկին բերենք Հայաստան։ Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը։
«Օլիմպիական խաղերից հետո չենք հանգստացել, ինչքան հնարավոր է՝ բարձրացրել ենք։ Առավելագույնը սա չէր, բայց ինչքան ինձ պետք էր ՝ բարձրացրել եմ»,- նշեց Լալայանը։