Արյունահեղությունը Մերձավոր Արևելքում չի դադարում․ Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է աշխարհում ստեղծված ծանր ռազմաքաղաքական իրավիճակը։ Նա իր գնահատականն է տվել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության ազգային կառավարման կենտրոնում ՊՆ կոլեգիայի նիստում։
Երկրի ղեկավարը նշել է, որ աշխարհում ստեղծված քաղաքական իրավիճակը բարձր կոնֆլիկտային ներուժ ունի։
«Այսօր աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակը մնում է ծանր և անկայուն։ Այսպիսով, արյունահեղությունը Մերձավոր Արևելքում չի դադարում»,- ասել է Պուտինը։