Ադրբեջանը 2025 թվականին կավելացնի իր պաշտպանական ծախսերը
Ընդունվել է Ադրբեջանի 2025 թվականի բյուջեի մասին օրենքը։
2025 թվականին պետական բյուջեի ծախսերը կկազմեն 41 մլրդ 407,6 մլն մանաթ։
Օրինագիծը դրվել է քվեարկության և երրորդ՝ վերջին ընթերցմամբ ընդունվել է:
Նոր բյուջեում Ադրբեջանի պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերի ընդհանուր գումարը պետբյուջեում ավելացվել է մինչև 8 միլիարդ 555 միլիոն մանաթ, ասել է ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը։