Աննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավորՏավուշում ոստիկանը մեքենայով բախվել է ձիուն և կողաշրջված հայտնվել այգում. նա տեղում մահացել էԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան նվազել էՀայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին
Կյանքից հեռացել է «Նաիրի» ԲԿ ֆիզիոթերապիայի բաժնի ղեկավար Անահիտ Հասրաթյանը
Մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանել և բռnւնցքով hարվածել է 66-ամյա տղամարդու աչքին
Ուժգին պայթյուն Պակիստանի մզկիթներից մեկում. կան տասնյակ զոհեր և վիրավորներՀրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումըՔննարկվել է Հայաստանի և Թուրքիայի հեռարձակման ոլորտի համագործակցության հուշագրի հնարավոր ստորագրումը (տեսանյութ)
Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը
Ռուսական ձեռնարկությունների նկատմամբ ռեյդային զավթումները կրակոց կլինի սեփական ոտքին Հայաստանի համար. Ալեքսեյ Շևցով
Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին․ պաշտպանական թիմ
Իրավապահները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձինՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվըՄուսալեռում բախվել են «BYD»-ն ու «Lada»-նՀարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը«ԲՀԿ առաջնորդն այսօր անազատության մեջ է միայն մեկ պատճառով, որ Քրիստոսի արձանը կանգնեցված չլինի». «Ձեր չափերը ճանաչեք, նստեք Ձեր տեղում». Մանուկյան-Ալեքսանյան բանավեճ (տեսանյութ)Առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները․ նախագիծ ՊԵԿ-ը շինարարության ոլորտում հայտնաբերել է հայտնաբերվել է օրենքով սահմանված կարգով չգրանցված շուրջ 507 աշխատող
Երևանի կողմից «ռեյդային զավթումների» նոր թիրախներ կարող են դառնալ Հայաստանում գործող ռուսական ձեռնարկությունները. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ
Այսօրվանից Առինջ-Գետարգել խաչմերուկում գործարկվել են լուսացույցներ
ՔՊ-ի պատգամավորներ, մի հատ էլ մեկը տեղից արձագանքեց՝ դուրս եմ հանելու դահլիճից․ Ռուբեն Ռուբինյանի թիմակիցները նրան հունից հանեցին (տեսանյութ)
Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխությունԿրկին լարված իրավիճակ, գոռգոռոցներ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին ԱՄՆ-Իրան խաղաղության գործընթացի կնքումը տապալել է Մարկո Ռուբիոն. NBC News Լոռու մարզի Պուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Կարևոր չէ, թե դեռ որքան ժամանակ կանցկացնենք Ումբակիում, խնդրում եմ՝ հետևեք ձեր իսկ օրենքներին. Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ Ադրբեջանի ՄԻՊ-ին (ձայնագրություն)
Ձեր բեմադրությունները հարստացրել են մեր թատերական մշակույթը. Փաշինյանի շնորհավորել է Արմեն Խանդիկյանին՝ 80-ամյակի առթիվ
Հասարակություն

Ադրբեջանցի դատախազները Ռուբեն Վարդանյանի դեմ շուրջ 45 հորինված նոր մեղադրանք են առաջադրել

Ադրբեջանի դատախազները Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շուրջ 45 հորինված նոր մեղադրանքների փաթեթ են առաջադրել, որի մասին հաղորդում է նրա պաշտպանական թիմը: Այդ մեղադրանքներով Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկման հեռանկարը։

Ռուբեն Վարդանյանի դեմ ներկայացված նոր մեղադրանքներն առնչվում են Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 20 տարբեր հոդվածների հատկանիշներին։ Շինծու ապացույցները ներկայացված են 100 հատորով, ընդհանուր ծավալը կազմում է մոտ 25 հազար էջ, ամբողջը՝ ադրբեջաներեն:

Ենթադրյալ «ապացույցներն» ամբողջությամբ թաքցվել են թե Ռուբեն Վարդանյանից, թե հանրությունից՝ այն պատճառաբանությամբ, թե այդ մեղադրանքներն առնչվում են «Ադրբեջանի ազգային անվտանգությանը»: Ադրբեջանական կողմը, միևնույն ժամանակ, հրաժարվել է Վարդանյանին և նրա փաստաբանին տրամադրել «ապացույցների» պատճենները։ Նրանց թույլատրվում է նյութերին ծանոթանալ առանց պատշաճ թարգմանության, սահմանափակ ժամկետներում, սակայն «ազգային անվտանգության նկատառումներով»՝ նրանք սահմանափակված են որևէ նշում կատարելու հնարավորությունից: Վարդանյանն ու նրա փաստաբանը սահմանափակված են իրենց իրավունքներում, որպեսզի դատավարության ժամանակ պատրաստ լինեն պաշտպանության։

«Այս մեղադրանքները Ադրբեջանի ստանձնած միջազգային իրավական պարտավորությունների կոպտագույն խախտում են։ Մեղադրանքների այդ երկար շարանը՝ ակնհայտ ցինիկ փորձ է Ռուբեն Վարդանյանին մեղադրելու այն ամենի մեջ, ինչ ադրբեջանական ռեժիմն արել է Լեռնային Ղարաբաղում։ Ավելին, Ադրբեջանի մերժումը՝ հանրային դարձնելու և ծանոթացման ներկայացնելու Վարդանյանի դեմ ուղղված բոլոր մեղադրանքներն ու այսպես կոչված ապացույցները, վերահաստատում է, որ դրանք քաղաքական դրդապատճառներ ունեն: Ռեժիմը նաև գիտակցում է, որ ցանկացած անկախ դիտորդ կնկատի, որ ներկայացված մեղադրանքներում որևէ արժանահավատ ապացույց չկա ու չի սատարի նրանց մերկապարանոց մեղադրանքները: Այս մոտեցումը հստակորեն ծրագրված է, որպեսզի Ալիևը կարողանա արդարացնել գաղտնի դատավարության անցկացումը, որը կլինի ո՛չ անկախ, ո՛չ էլ անաչառ»,- ասել է Վարդանյան ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը։


Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում ժողովրդավար աշխարհին՝ ցույց տալ, որ նման աղաղակող խախտումներն այլևս չեն կարող հանդուրժվել, և ապահովել, որ միջազգային կազմակերպություններն ու լրատվամիջոցները ներկա լինեն դատավարությանը։

«Հորս դեմ ներկայացված այս վերջին մեղադրանքներն արդարադատության ծաղր են և COP29-ի ձախողումների համար հատուցում։ Ռուբեն Վարդանյանը երեք ամիս եղել է Լեռնային Ղարաբաղի պետնախարար, որտեղ նա փորձում էր սոցիալական կենսական ծրագրերի միջոցով բարելավել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքը: Ցավոք, սրա դիմաց նա կանգնել է ցմահ ազատազրկման սպառնալիքի առջև՝ աշխարհի ամենակոռումպացված ռեժիմներից մեկի կողմից։ Նրա ձերբակալությունը և առաջադրված կեղծ մեղադրանքները ազդանշան են ամբողջ աշխարհի հայերի համար, որ ոչ ոք ապահով չէ: Ավելի քան երկու տարի է, ինչ ընտանիքը չի կարողանում տեսնել նրան։ Մենք մտավախություն ունենք, որ հնարավոր է այլևս չկարողանանք նրան տեսնել, եթե ժողովրդավար աշխարհը միջոցներ չձեռնարկի այս անհեթեթությանը վերջ տալու համար»,- ասել է Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը: