Մհեր Սեդրակյանի վարքը չքննարկվեց
Այսօր ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովում պետք է քննարկվեր 3 լրագրողական ՀԿ-ների դիմումը, որով պահանջում էին քննել ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանի վարքը։ Նա վիրավորել էր լրագրողներին՝ անվանելով նախիր, ապա՝ հայհոյել է լրագրողներից մեկին։
Հանձնաժողովի նիստն այսօր չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով, և դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը կքննարկվի հաջորդ երեքշաբթի։