Ուղևորների 94 %-ը էլեկտրատրանսպորտից պարզ կոպեկով է օգտվում․ հունվարի 1-ից անցնում ենք նոր տոմսային համակարգի
«Հունվարի 1-ից մենք անցնում ենք նոր տոմսային համակարգին, դրան անցնելու համար մենք պետք է մինչ այդ պատրաստ լինենք այդ տոմսային պրոդուկտների ծառայություններից օգտվելու համակարգը ստեղծենք»։ Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այսօր ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա հայտնեց, որ էլեկտրոնային տարբերակով՝ «Թելսելո»-ով և գրասենյակներով պետք է մինչև նոր տարի ապահովեն միասնական վճարման համակարգը։
Ավինյանը նաև հայտարարեց, որ «Երևանտրանսում» պետք է վերանան դիսպեչերական կետերը։
Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվեց, որ էլեկտրատրանսպորտից օգտվողների միայն 6.6 %-ն է վալիգատորներից օգտվել։
«Նույնիսկ «Երևան ավտոբուս » ՓԲ-ի 36 %-ը բավարար չէ 100%-ի անցնելու համար։ Սա նշանակում է, որ դեռևս 6%-ն է օգտվում այս համակարգում էլեկտրատրանսպորտում, 94 %-ը պարզ կոպեկով է օգտվում։ Ավտոբուսում 36%-ն է օգտվում վճարման նոր համակարգից, հետևաբար 64%-ը պետք է ամբողջապես անցում կատարի նոր համակարգի»,-նշեցԱվինյանը և հանձնարարեց բոլոր ռեսուրսներն ուղղել այդ խնդրի լուծմանը մինչև տարեվերջ։