«Ռազվոդներ» ամեն տեղ էլ լինում են. Լյովա Խաչատրյան
Գաղափարակիցների արտահոսք չենք ունենա, անգաղափարների արտահոսք՝ միգուցե, որը մեզ շատ քիչ է հուզում:
Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արտահոսքին՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
«Դավաճանություններ, «ռազվոդներ» լինում են բոլոր տեղերում, ոչ ոք դրանից երաշխավորված չէ, դա բնական ընթացք է»,-ասաց պատգամավորը:
Նա հորդորեց ԲՀԿ-ին մեկ ամսով հանգիստ թողնել, քանի որ հիմա կուսակցությունում ինքնամաքրման պրոցես է ընթանում: Պատասխանելով
«Ես կողմնակից եմ, որ ԲՀԿ-ն մնա իր սկզբունքներին հավատարիմ, գնա ընտրություններին և ժողովուրդը որոշի ԲՀԿ-ի իրական կշիռը: Ինչ վերաբերում է կուսակցության տարբեր անդամներին վերաբերող հարցերին, մենք այդ մասին արդեն երկու օր է մանրամասն բացատրություններ տվել ենք, և խոստացել ենք մեկ ամսվա ընթացքում մեր ներքին հարցերը կարգի բերել և զեկուցել»,- ասաց Լյովա Խաչատրյանը: