Ֆիդանը պատմել է, թե ինչպես է Ասադը հրաժարվել Թուրքիայի հետ բանակցելուց
Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը հրաժարվել է բանակցել թուրք ներկայացուցիչների հետ՝ չնայած Անկարայի՝ հանդիպում կազմակերպելու բազմաթիվ փորձերին։
Այս մասին Al Arabiya-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Նրա խոսքով՝ թուրքական կողմը բազմիցս Ասադից բանակցություններ է խնդրել՝ որպես միջնորդ ներգրավելով երրորդ երկրներին, այդ թվում՝ Իրաքին։
«Փորձեցինք գալ, ուզում էինք խոսել, մերժեցին։ Նա մերժել է բոլոր առաջարկները»,- ասել է դիվանագետը: