Թուրքիան չի պատրաստվում փոխարինել Իրանին Սիրիայում․ Հաքան Ֆիդան
Մենք ձգտում ենք Սիրիայում ժողովրդավարական քաղաքացիական իշխանության ստեղծմանը։
Այս մասին ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
«Մենք չենք ցանկանում, որ Սիրիայի նոր կառավարությունը կրկնի Ասադի գործողությունները»,-նշել է նա։
Հաքան Ֆիդանը վստահեցրել է, որ Թուրքիան կօգնի Սիրիայի նոր իշխանություններին՝ հավելելով, որ Անկարան չի պատրաստվում փոխարինել Իրանին Սիրիայում։
«Չեմ կարծում, որ Սիրիան կդառնա վեճերի ասպարեզ՝ հաշվի առնելով, որ Թեհրանը տեղյակ է նոր իրավիճակից»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
Ֆիդանը նաև ասել է, որ Թուրքիան պատրաստակամություն է հայտնել հանդես գալ որպես միջնորդ ԱՄՆ-ի և Սիրիայի նոր իշխանությունների միջև։ Բացի այդ, նախարարն ասել է, որ Անկարան ամենաբարձր մակարդակով համակարգում է գործողությունները Սիրիայում։