Սիրիական ընդդիմությունը հայտարարել է, որ հակամարտության մեջ չի մտնելու Իսրայելի հետ
Դամասկոսում իշխանության եկած զինված ընդդիմության առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան (հայտնի է Աբու Մուհամեդ ալ-Ջուլանի մականունով) հայտարարել է, որ նոր իշխանությունները մտադիր չեն հակամարտության մեջ մտնել Իսրայելի հետ։ Նրա հայտարարությունը հրապարակել է Al Jazeera-ն։
Նրա խոսքով` նոր կառավարությունը կապեր է պահպանում նաև արևմտյան դեսպանատների հետ և բանակցություններ է վարում Մեծ Բրիտանիայի հետ Դամասկոսում իր ներկայացուցչության վերականգնման շուրջ։
Դեկտեմբերի 7-8-ին իսրայելական զորքերը ավելի քան կես դարում առաջին անգամ հատեցին սիրիական սահմանը դեպի Գոլանի բարձունքներ: Չհանդիպելով ոչ մի դիմադրության՝ բանակը վերահսկողության տակ է վերցրել Հերմոն լեռնաշղթայի սիրիական կողմը։