Էրդողանը կփորձի խլել Սիրիայի տարածքի որոշակի մասը՝ նեոօսմանիզմի նախագծի շրջանակներում․ ռուս քաղաքագետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կփորձի բռնակցել Սիրիայի մի մասը։ Lenta.ru-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ, Ռուսաստանի տնտեսական համալսարանի քաղաքական վերլուծության և սոցիալ-հոգեբանական գործընթացների ամբիոնի դոցենտ Պլեխանով Օլեգ Գլազունովը։
Նրա խոսքով՝ թուրքական բանակը տարածաշրջանում ամենաուժեղներից է, իսկ Սիրիան այժմ չի կարողանում արժանի դիմադրություն ցույց տալ։ Միաժամանակ, արաբական երկրները դժվար թե ցանկանան միջամտել, եթե Էրդողանը զորքեր մտցնի հանրապետության տարածք։
«Կարծում եմ, որ Էրդողանը կփորձի խլել տարածքի որոշակի մասը՝ նեոօսմանիզմի նախագծի շրջանակներում»,- ասել է Գլազունովը։
Նա կարծում է, որ Էրդողանը երազում է Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի փառքի մասին, որպեսզի պատմության մեջ մնա որպես թուրք նշանավոր գործիչ։