Վրաստանի նախագահ է ընտրվել Միխեիլ Կավելաշվիլին
Վրաստանի վեցերորդ նախագահ է ընտրվել իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության թեկնածու, խորհրդարանի նախկին պատգամավոր Միխեիլ Կղավելաշվիլին։
Այս մասին են վկայում ձայների հաշվարկի արդյունքները, որոնք ուղիղ եթերով հեռարձակվել են խորհրդարանի կայքում։
Նշենք, որ Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի նախագահին ընտրել է ոչ թե բնակչությունը, այլ 300 հոգուց բաղկացած ընտրական կոլեգիան։ Կղավելաշվիլիի օգտին քվեարկել է 300 ընտրողներից կազմված կոլեգիայի 224 անդամ։ Նախագահ ընտրվելու համար նրան անհրաժեշտ էր ստանալ 200 ձայն։