Հաքան Ֆիդանը նշել է Թուրքիայի ռազմավարական նպատակը Սիրիայում
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Անկարայի ռազմավարական նպատակն է անվանել Սիրիայի հյուսիսում գործող Ժողովրդական պաշտպանության ուժերի ոչնչացումը, որը թուրքական իշխանությունները անվանում են Քրդստանի աշխատավորական կուսակցության:
Այս մասին ասել է Ֆիդանը NTV-ին տված հարցազրույցում:
«Նրանց վերացումը մեր ռազմավարական նպատակն է։ Ոչ սիրիական տարրերը պետք է հնարավորինս շուտ լքեն երկիրը: Երկրից պետք է հեռանան նաև այլ ուժերը ևս: Նրանք, ովքեր մնում են, պետք է վայր դնեն զենքերը»,- ասել է նախարարը NTV-ի եթերում։