Ռուսներն ու իրանցիները հասկացան, որ Ասադին աջակցելու իմաստ չկա. Ֆիդան
Թուրքիան համոզել է Ռուսաստանին և Իրանին չաջակցել Ասադին։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Իրականում ռեժիմը վերջին 2-3 տարիներին շատ թույլ է եղել։ Ամենակարևորն այն էր, որ ռուսները չմիջամտեն։ Ժամանել է Իրանի արտգործնախարարը, Դոհայում հանդիպել ենք ռուսների ու իրանցիների հետ, զրուցել ենք որոշ հարցերի շուրջ։ Ռուսներն ու իրանցիները հասկացան, որ աջակցությունը շարունակելու իմաստ չկա, և ինչ-որ պահի զանգահարեցին, և նույն օրը երեկոյան Ասադը հեռացավ»,- նշել է նա NTV-ին տված հարցազրույցում։