Տեսահսկման արդյունքում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումըՔաղաքացիների աչքին «թոզ փչել» չեք կարողանալու. հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել. ԴանիելյանՄեկ օրում բացահայտվել է 162 հանցագործություն, գրանցվել՝ 21 ՃՏՊԱվետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման համար․ ԳեղամյանԲենժամեն Հադադը շնորհավորել է Վահան Կոստանյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբԱդրբեջանն օկուպացված Ստեփանակերտում հիվանդանոց է բացելՄեր ճանճերի տիրակալը. Ստեփան ԴանիելյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի823,584 աշխատատեղ՝ պատմական ռեկորդ Հայաստանում. ՀՀ կառավարություն
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Ուկրաինան այս պահին հաղթում է պատերազմում. ԱՄՆ ՊետդեպարտամենտԱրտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել Երևան-Սևան ավտոճանապարհինԳործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն ՀովասափյանՀայաստանը կսկսի գործարկել երրորդ երկրներից սոխի անմաքս ներմուծման քվոտաԱյսօր ՔՊ-ում տեղի է ունենալու նիստ, որտեղ ընտրվելու է ԱԺ նախագահի թեկնածուն, փոխվարչապետերի և նախարարների փոփոխություն չեմ նախատեսում. Փաշինյան
Ավտովթարից մահացել է բլոգեր Նորայր Նիկոյանի քույրը
Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով առաջացած դեպքերինՄեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներըԿառավարությունը փոփոխություններ է կատարել ԼՂ բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրումՄհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստինՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըԿոնգոյում էբոլայից մահացածների թիվը մոտենում է 300-իԱյն իշխանությունը, որը փորձում է պատմություն խմբագրել, որևէ խնդիր չունի հերոսների նկարները հեռացնելու. ԱբրահամյանԱրարատ Միրզոյանը 2 շաբաթով արձակուրդ է մեկնումԴատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանը պետք է որոշում ընդունի՝ մնում է ՀԱՊԿ-ում, թե նախընտրում է այլ սցենար. Վասիլև
Մանդատները վերցնե՞լ, թե՞ ոչ. Նարեկ Կարապետյանը կողմնակիցներին հանդիպման է հրավիրել և հեռախոսահամար թողել (տեսանյութ)Էկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումինՓաշինյանը ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունիԸնտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել․ դիմում գրելուց հրաժարվելուց հետո, նրան ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ ՂազարյանԹրամփը հրամայել է ԱՄՆ-ին պատրաստվել երկրաշարժից հետո Վենեսուելային օգնություն ցուցաբերելուն
Իրավապահները խուզարկում են Գյումրի համայնքի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանը
«Փաստ»․ «Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում«Փաստ»․ Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին«Ժողովուրդ». Ամենայն Հայոց Կաթողիկոսը երբեք կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Գագիկ Մելքոնյանի հայտարարությանըԵրևանում կատաղի մшրտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ 3 օր է քաղաքապետարանի ուղիղ հրահանգով Ֆրանսիայի հրապարակից հեռացվում է Արցախի դրոշը․ ՀՅԴ ՀԵՄԸնտրակաշառք տալու հերթական դեպքերն են բացահայտվել (ձայնագրություն) «Փաստ». Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք«Հրապարակ»․ Ճնշե՞լ է, թե՞ չի ճնշել «Ժողովուրդ». 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահ Արթուր ՊողոսյանըԵրևանում «Hyundai Elantra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին․ կա զnh«Հրապարակ»․ Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկաԱդրբեջանցիների նոր խմբաքանակ է ուղարկվել բնակվելու օկուպացված Շուշի, Մեխակավան, Իվանյան և Մարտակերտ քաղաքներ«Ժողովուրդ». Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում«Հրապարակ»․ Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններինԷլեկտրաէներգիայի անջատումներ` ամբողջ Հայաստանում«Հրապարակ»․ Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է«Հրապարակ»․ ՔՊ-ն գոհ է Առուշ Առուշանյանից, նա ընտրությունների է պատրաստվում«Ժողովուրդ». Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել
Ուժգին երկրաշարժ Վենեսուելայում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներ
Հասարակություն

«Խելացի էր, ընկերասեր, բազում երազանքներ ուներ Լևոնս». Լևոն Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին, տուն «վերադարձել»՝ ինն ամիս անց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աստծո տված էր Լևոնս ու Աստծո տարած: Երկար ենք սպասել նրա ծննդին: Երկու մեծ քույրիկների միակ եղբայրն է: Խելացի էր, պարտաճանաչ, ընկերասեր, ժպտերես: Հայրենասեր էր, դա փոքրուց էր իր մեջ սերմանվել, կարծես հայրենասիրության ոգով ծնված լիներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անուշը՝ Լևոնի մայրիկը:
 
Լևոնը ծնունդով Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից է։ Սովորել է Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցում: Իններորդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Երևանի Լեոյի անվան ավագ դպրոցում։ «Լևոնն ուսման հետ այդքան էլ սեր չուներ, ավելի շատ սիրում էր մեքենաներ: Տարված էր դրանցով: Իր ցանկությունն էր Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում սովորելը: Սպորտը շատ էր սիրում, բայց քանի որ Սիսիանում էինք բնակվում, այնքան էլ լայն հնարավորություններ չկային սպորտով զբաղվելու համար: Անսահման սիրում էր իր քույրիկներին, ուզում էր, որ նրանք միշտ իր կողքին լինեին: Որոշել էր գեղեցկության սրահ բացել, ունենալ իր սեփական բիզնեսը, որ քույրիկներն էլ իր հետ աշխատեին, իրենից հեռու չլինեին: Սովորելուն զուգահեռ Լևոնս աշխատում էր ժամանցի կենտրոններից մեկում, սիրում էր երեխաներին, հաճույքով շփվում նրանց հետ: Այդ տարիքում իր աշխատանքով գումար էր վաստակում, չէր սիրում որևէ մեկին նեղություն տալ: Հակառակը՝ փորձում էր օգտակար լինել մեզ իր թեկուզ փոքրիկ լումայով»:
 
Իսկ հետո եկավ բանակ մեկնելու շրջանը: Մայրիկն անկեղծանում է՝ որդու հետ զրուցել են արտերկիր մեկնելու մասին, բայց Լևոնն ընդդիմացել է: «Ասաց, որ երբեք չի մեկնի երկրից չծառայելու համար, շեշտեց՝ դա իրեն պատիվ չի բերի, պետք է ծառայի մեր հայրենիքին»:
 
Լևոնը 2019 թ.-ի հուլիսի 9-ին մեկնում է ծառայության: Ծառայել է Արցախի պաշտպանության բանակի 8-րդ պաշտպանական շրջանի (Ցոր) զորամասում: Եղել է հրետանային դասակի առաջին հրանոթի հաշվարկի մեխանիկվարորդը: Մայրիկը հիշում է որդուն ծառայության ճանապարհելու օրը: «Իր հետ գնացինք Սիսիանի զինկոմիսարիատ, այնտեղից ճանապարհեցինք Երևան, հետո էլ Երևանից ճանապարհեցինք Արցախ: Լևոնս ծառայում էր Ստեփանակերտում՝ Ցորի զորամասում: Ուրախացանք, որ քաղաքում է ծառայելու: Երբ արդեն երդմնակալության արարողությանը գնացինք իր մոտ, շատ ուրախ էր, ժպիտը դեմքին: Մեծ խմբով էինք գնացել, Լևոնս զարմացել էր բոլորին տեսնելով: Իր ծառայությունը շատ լավ է անցել, հաճախ էինք գնում իր մոտ: Մինչև պատերազմն իրենց տարել էին պոլիգոններ, Լևոնի մոտ ինչոր ալերգիա էր առաջացել: Նրան ստիպողաբար, քանի որ հրաժարվել է, ուղարկել էին բուժկետ: Ինքն անձամբ գրել էր՝ չի գնա, քանի որ իր մեքենան ոչ մեկին չի վստահի, պետք է իր մեքենայի մոտ լինի: Այդ ընթացքում զրուցում էինք, երկուերեք օր մնաց այնտեղ, ասում էի իրեն՝ Լևո՛ն ջան, մնա, բուժումդ նորմալ ստացիր, արձագանքեց. «Չէ, մա՛մ, պետք է գնամ, իմ մեքենայի «գլխին» լինեմ, չեմ վստահում ոչ մեկին»: Այդքան մեծ էր իր սերը մեքենայի նկատմամբ»:
 
Հետո սկսվեց պատերազմը: «Մինչև պատերազմի սկսվելը՝ սեպտեմբերի 26-ին, Լևոնս զանգահարեց և գումար խնդրեց. «Մամ, երկար ժամանակով դիրքեր ենք գնալու, գումար է պետք, որ քաղցրավենիք գնեմ»: Ուղարկեցի գումարը: Հաջորդ առավոտյան գնացի աշխատանքի: Լևոնս ամեն առավոտ զանգահարում էր, այդ օրը զանգն ուշանում էր: Անհանգիստ էի, ներսումս տագնապ կար, բայց մտածեցի՝ դիրքեր են գնացել, ավելի ուշ կզանգի: Հետո գործընկերս ասաց, որ պատերազմ է սկսվել: Չեմ կարող նկարագրել, թե ինչ կատարվեց հետս: Անմիջապես զանգեցի Լևոնիս, չպատասխանեց: Զանգեցի ընկերոջ հեռախոսահամարին՝ մո՛քս, հանգիստ մնացեք, լավ ենք, դիրքեր ենք գնում: Խնդրեցի, որ հենց տեղ հասնեն, Լևոնն ինձ հետ կապ հաստատի: Լևոնս զանգեց. «Մա՛մ, հանգիստ եղիր, ամեն ինչ լավ է, մերը հրետանին է, ամեն ինչից հեռու ենք»: Դրանից հետո ամեն օր զանգահարում էր, անգամ օրվա մեջ մեկ անգամից ավելի: Շատ կարճ էինք խոսում, որ հանկարծ տղաներին չխանգարենք, իրենց վնաս չտանք, Լևոնն էլ որևէ բան չէր ասում, միայն այն, որ ամեն ինչ նորմալ է, և իրենք էլ լավ են»:
 
Հոկտեմբերի մեկին Լևոնի քույրիկի որդին է ծնվում: «Լևոնս զանգեց, այդ լուրը լսելիս կարծես ավելի ոգևորվեց, շատ էր ուրախացել. «Ձեզ լավ նայեք, մինչև արձակուրդ կգամ»: Լևոնն իր քույրիկների երեխաներից միայն մեկին է տեսել՝ մեծ թոռնիկիս, որն այնքան նման է իրեն թե՛ տեսքով, թե՛ խառնվածքով, թե՛ անգամ թուշիկների փոսիկներով:
 
Ամեն ինչով նման է քեռուն»: Լևոնի վերջին զրույցն ընտանիքի հետ եղել է հոկտեմբերի 10-ին: «Այդ օրը զանգահարել է բոլոր հարազատներին, երեքչորս անգամ ինձ հետ է խոսել: Վերջին զանգը երևի ժամը 10-ի կողմերն է եղել: Զգուշացրեց. «Մամա՛, կարող է մի քանի օր զանգ չլինի, հեռախոսների մարտկոցները նստել են, կապը լավը չէ»: Իրեն միայն ասում էի՝ Լևո՛ն ջան, խնդրում եմ, զգույշ և ուշադիր եղիր, որ ապահով տուն գաս»: Լևոնը, բացի իր վարորդական պարտականությունները կատարելուց, օգնել է հաշվարկի անձնակազմին՝ մարտ վարելով հակառակորդի դեմ։ Թշնամուն պատճառել է մեծաթիվ կորուստներ՝ խոցելով նշանակետեր, զրահատեխնիկա, կրակային դիրքեր, տասնյակից ավելի հետևակ։ Ցորի տղաները եղել են պատերազմի թեժ կետերում՝ Վազգենաշեն, Ջրական, Վարանդա, Արա լեռ, Հադրութ, Ջուվառլու:
 
Լևոնը վիրավորվել է ոտքի շրջանում, բայց մնացել իր մարտական ընկերների կողքին: Նա Ցորի 1ին մարտկոցի 21 հրետանավորներից մեկն է, որոնք հոկտեմբերի 12-ին զոհվեցին Ջուվառլու կոչվող հատվածում՝ կռվելով թշնամու մեծաքանակ ուժերի դեմ։
 
Տիկին Անուշն ասում է՝ հետո սկսվեց փնտրտուքը, դռնեդուռ ընկնելը: «Ոչ ոք մեզ չէր աջակցում, անընդհատ մեզ խաբում էին՝ երեխեքը բունկերում են, ապահով տեղում են: Զոհվելուց ինն ամիս անց Լևոնի և իր մի քանի ընկերների մասունքները «գտանք»: Մեզ հայտնեցին, որ ԴՆԹ համընկնում կա, չէի հավատում, կրկնակի հետազոտություն արեցինք, համընկնումը հաստատվեց»: Լևոնի հոգեհանգիստը զինվորական արարողակարգով տեղի է ունեցել 2021 թ.-ի հուլիսի 2ին ՄալաթիաՍեբաստիա համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, հաջորդ օրը հուղարկավորությունն էր: «Երբ 2021 թ.-ի նոյեմբերի 2ին Ցորի 1ին մարտկոցի 11 տղաների մասունքները փոխանցեցին ընտանիքներին, մեր ցավը կրկնապատկվեց. Լևոնիցս մեզ մասունքներ հանձնեցին»:
 
2022 թ.-ի ապրիլի 5ին Լևոնի հայրական՝ Սիսիանի Սպանդարյան գյուղում բացվել է հուշատախտակ՝ նվիրված Լևոնին ու 44-օրյա պատերազմում անմահացած ծնունդով սիսիանցի բոլոր տղաներին: 2022 թ.-ի հոկտեմբերին Երևանի Շենգավիթի համայնքում՝ Լևոնի տան բակում, տեղադրվել է հուշաղբյուր՝ ի հիշատակ Լևոնի և Ցորի հրետանավորների:
 
Ապրելու ուժի մասին: Տիկին Անուշը հինգ թոռնիկ ունի: «Երբ պետք է ծնվեր փոքր աղջկաս բալիկը, Լևոնս եկավ երազիս ու ասաց. «Մա՛մ, Լուանան հյուր է գալու մեզ, իմ ընկերուհին է, անպայման կընդունես նրան: Ու ծնվեց մեր աղջիկը, նրան անվանակոչեցինք Լեոնա: Ես ապրում եմ իրենցով: Աղջիկներս, թոռնիկներս են ուժ տալիս, որ ամուր լինեմ»:
 
Հ. Գ. Լևոն Գրիգորյանն Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Պարգևատրվել է նաև ՀԿների կողմից: Հուղարկավորված է Եռաբլուրում:
 
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում