ՀՅԴ-ն կոռուպցիայի դեմ պայքարը պիտի սկսի իրենից
ՀՅԴ-ՀՀԿ պայմանավորվածությունները, պաշտոնների բաշխման գործընթացը մոտենում է ավարտին: Այսօր Արա Նռանյանը նշանակվեց Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար նշանակվեց Հովհաննես Վարդանյանը՝ Դաշնակ, Լիդեր Հովոն:
Հատկանշական է հատկապես այն, որ ՀՅԴ-ն ներկայացուցիչ ունեցավ Վերահսկիչ պալատում, սա առաջին հայացքից կարող է նշանակել այն, որ Դաշնակցությանը շանս է տրվում պայքարել չարաշահումների և կոռուպցիայի դեմ: ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության շրջանակում դաշնակաները նորից հայտարարեցին թե կպայքարեն կոռուպցիայի և մենաշնորհի դեմ: Չնայած դաշնակցակաների պայքարի ձեռագրին հանրությունը ծանոթ է Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք ՀՅԴ-ական Բագրատ Եսայանը եղել է նախագահին կից հակակոռուպցիոն ռազմավարության մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ: Եվ լուրջ բացահայտումներ հանրությունը չի հիշում:
Նշանակումները՝ նշանակումներ, գործը՝ գործը: Դաշնակները պիտի սկսեն իրենք իրենցից՝ էկոնոմիկայի, կրթության ոլորտից, ինչպես նաև մարզպետարաններից, ինչու չէ նաև այն բիզնես ոլորտներից, որտեղ դաշնակները ներկայացուցիչներ ունեն: