Վահան Բաբայանը լքեց ԲՀԿ-ն
Արդեն մի քանի օր է շրջանառվում են լուրեր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վահան Բաբայանը պատրաստվում է լքել կուսակցությունը: Չնայած ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն անընդհատ հայտարարում էր, որ այդ լուրերը կեղծ են և ոչ-ոք չի պատրաստվում լքել կուսակցությունը, այնուամենայիվ այսօր Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում կուսակցությունը լքելու մասին գրառում է կատարել: Նա մասնավորապես գրել է.
«Հարգելի հայրենակիցներ
Արդեն տևական ժամանակ է շրջանառվում է իմ կուսակցությունը լքելու մասին լուրը:
Երկար քննարկումներից հետո իսկապես ես որոշեցի դուրս գալ կուսակցությունից: Սա բացառապես իմ անձնական որոշումն է թելադրված իմ քաղաքական հայացքներով,կամքով և խղճով: Ես շարունակելու եմ իմ ողջ եռանդով և ներուժով ծառայել Հայաստանին և մեր ժողովրդին իսկ ԲՀԿ-ին մաղթում եմ կանաչ ճանապարհ և հաջողություն»:
Հիեցնենք, որ մինչ այդ նրա լքել էր ԲՀԿ խմբակցության մամլուլի քարտուղարի պաշտոնը: