Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Տոն, որ քիչ ժողովուրդների է հասու (լուսանկարներ)

ՀՀԿ հոգևոր-մշակութային և գիտակրթական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը գրել է․
 
«Տոն, որ քիչ ժողովուրդների է հասու։
 
2008 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առաջարկվեց պետական մակարդակով նշելու Հայկական գրատպության հիմնադրման 500-ամյակը։ ՀՀ Նախագահի օգոստոսի 22-ի կարգադրությամբ /ՆԿ-132/ ստեղծվեց տոնակատարության միջոցառումները նախապատրաստող պետական հանձնաժողով, որի անդրանիկ նիստը տեղի ունեցավ 2008 թվականի հոկտեմբերի 11-ին՝ Սուրբ Թարգմանչաց տոնին, Օշականում։ Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա հանձնարարեց ամփոփել նիստի ընթացքում արված բոլոր առաջարկությունները և ներկայացնել պետական հանձնաժողովի հաջորդ նիստին, որով սկզբնավորվեցին և ամբողջացվեցին Հայկական գրատպության հիմնադրման 500-ամյակին, մինչև 2012 թվականը, իրականացվելիք միջոցառումները։
 
2011 թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարարության,
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և Վիեննայի Մխիթարյան միաբանության հետ համատեղ կազմակերպված միաբանության հիմնադրման 200-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին, որով ազդարարվեց Հայկական տպագրության 500-ամյակի տոնակատարության միջոցառումների մեկնարկը։
2011-2012 թվականներին Հայկական տպագրության 500-ամյակի տոնակատարության միջոցառումների շրջանակում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց նաև հանդիսավոր այլ արարողությունների, մասնավորապես Ժնևի գրքի տոնավաճառին, Վենետիկի «Հայաստան․ քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսին, Զմմառի վանական համալիրում մշակութային կենտրոնի բացմանը և հնատիպ գրքերի և ձեռագրերի ցուցահանդեսին և, վերջապես, Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու բացման արարողությանը, ուր 2012 թվականին Հայաստանի 12-րդ մայրաքաղաք Երևանին կարծես նախախնամությամբ հանձնվեց նորից 12-րդ Գրքի համաշխարհային մայրաքաղաքի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվո տիտղոսը, որին ներկա լինելու համար Հայաստանի մայրաքաղաք ժամանեցին աշխարհի 30 երկրներից գրական պատվիրակություններ և 50-ից ավելի պատվո հյուրեր։
 
Հայաստանի Ազգային գրադարանում 2013 թվականի փետրվարի 27-ին Հայկական գրատպության հիմնադրման 500-ամյակի միջոցառումները նախապատրաստող պետական հանձնաժողովի ամփոփիչ նիստին, ինչպես նշեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, պետական հանձնաժողովի նպատակն էր «ոչ միայն հանրահռչակելու հայ գիրքը արտերկրում, այլև, առաջին հերթին, ամրագրելու հայ գրքի ունեցած դերը մեր կյանքում, դերը մեր պատմության քառուղիներում, զարգացնելու և ընդլայնելու գրքի ու գրականության բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ՝ գրադարանները, հրատարակչական ու գրավաճառ դաշտը։ Գրքին նվիրված այս բոլոր միջոցառումները չսահմանափակվեցին հոբելյանական ծրագրի շրջանակներում, այլ իրենց ձևաչափով, մոտեցումներով, թիրախային խմբերով և արդյունքներով դարձան ամբողջական և նպատակային ծրագիր։ Հայաստանը կարողացավ արժանապատվորեն ներկայանալ աշխարհին և հպարտությամբ նշել մի տոն, որ քիչ ժողովուրդների է հասու»։