Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Ինչ է սպասվում ՀՀ քաղաքացուն 2025-ին. դառնալու է «իրական հերոս». Էլինար Վարդանյան

Մի քանի օրից ՀՀ քաղաքացին մուտք կգործի անորոշությունների նոր 2025 թվականը։

Իշխանությունը քաղաքացու համար նախապատրաստել է մի ամբողջ փաթեթ փոփոխսւթյուններ, որոնք ծանրացնելու են նրա կյանքը և վատացնելու են յուրաքանչյուրի ընտանիքի բարեկեցությունը։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ասել է, թե 2025-ին քաղաքացին իրեն իսկապես «հերոս» կզգա։

1.Հաջորդ տարվանից գույքահարկի մասին օրենքը կգործի 75 տոկոսի չափով, իսկ 2026-ին ամբողջությամբ։ Մեր քաղաքացիները կզգան գույքահարկի իրական բեռը։ Իշխանություններն, օրենքն ընդունելիս դիմեցին սանդղակով անցում կատարելու լավ մտածված մեթոդին, որպեսզի գույքահարկի վերջնական բարձր դրույքաչափերին անցումը անցնցում լինի։ 2025թ.-ին, սակայն, ֆինանսական մեծ բեռ է առաջանալու այն մարդկանց համար, ովքեր անշարժ գույք ձեռք են բերել տասնհինգ-քսան տարի առաջ, երբ գույքի շուկայական արժեքը անհամեմատ ցածր էր, ստացել են որպես ժառանգություն, գույքը բաժին է հասել Խորհրդային Միության շրջանից և ունեն ցածր եկամուտ։ Օրինակ՝պայմանական 85 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող գույքի համար հաջորդ տարի կգանձվի 177000 դրամ, 2026-ին՝ 236000։ Ավելի թանկ գույքի դեպքում թվերը աստղաբաշխական են լինելու։

 
  1. Հունվարի 1-ից թանկանալու է տրանսպորտային ուղևորափոխադրումների սակագները։ Սա ոչ միայն լրացուցիչ ֆինանսական բեռ է առաջացնելու քաղաքացիների համար, այլ կարող է բերել շղթայական թանկացումների։ Կթանկանա տաքսիների ուղեվարձը։ Տրանսպորտի թանկացումը ազդելու է նաև հաջորդ տարվա գնաճի վրա, ըստ ԿԲ նախագահի սակագների փոփոխությունը կազդի գնաճի վրա մինչև 0.5տոկոս։ Դրան զուգահեռ չեն աճելու կենսաթոշակների անապահովության նպաստների և նվազագույն աշխատավարձերի չափերը։
  2. 2025 թ. հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար՝ ներկայումս սահմանված 1.5 մլն դրամի փոխարեն չի գերազանցի 750 հազար դրամը:
  3. 2025 թվականի հունվարի 1-ից հարկերի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկ վճարողը կամ հարկային գործակալը կվճարի տույժ 0.075 տոկոսի չափով՝ ներկայիս 0.04 տոկոսի փոխարեն։
  4. Հարկային օրենսգրքում առաջին ընթերցմամբ կատարված փոփոխություններով 2025թ. հուլիսի 1-ից առանձին մասնագիտություններով աշխատանքի կատարումը և ծառայությունների մատուցումը հարկման հատուկ համակարգերից /շրջհարկից/ կտեղափոխվի հարկման ընդհանուր համակարգ։ Այդ մասնագիտությունների շարքում են մասնագիտացված շինարարական գործունեությունը, իրավաբանական և հաշվապահական գործունեությունը, կառավարման հարցերով խորհրդատվական ծառայությունները, ճարտարապետական և ճարտարագիտական գործունեությունը և այլն։ Շուրջ 13000 տնտեսվարողի հարկերը բարձրանալու են 6 անգամ՝ 5 տոկոսից 31,67 տոկոս: Սա, իհարկե, կբերի ծառայությունների թանկացման։ Իրենց ծառայություններն ու ապրանքը կթանկացնեն նաև այն ընկերությունները, որոնք օգտվում են այս ծառայություններից։ Արդյունքում տուժելու է սովորական քաղաքացին։

Կամ էլ գնալու են այլ ճանապարհով՝ մինչ այս պահը «սպիտակով» ծառայություն մատուցողները պայմանավորվելու են ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների հետ և հաջորդ տարի գումարի մեծ մասը ստանալու են կանխիկ /սևով/։

  1. 2025թ. կպահանջվի 1.117.1 մլդ դրամ պետական պարտքի մարման և սպասարկման համար։ 723.0 մլդ դրամը կկազմի պարտքի գծով մարումները, 394.1 մլդ դրամը՝ տոկոսավճարների։ Եվ սա արվելու է հերոս հարկատուների վճարած հարկերի հաշվին, մինչդեռ բաց է մնում ստացված վարկերի արդյունավետության և նպատակայնության հարցը։ Թե ինչի վրա է ծախսվել և արդյոք արդյունավետ է ծախսվել 12 մլրդ 644 մլն դոլարի հասնող պետական պարտքը, քաղաքացին ինքը պետք է դատի։
  2. Առանձին քննարկման թեմա է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հարցը. վերջիններս հաջորդ տարի հայտնվելու են սոցիալական բարդ վիճակում։ 2024թ. շահառուները կշարունակեն ստանալ աջակցություն մինչև մարտ ամիսը ներառյալ։ Ապրիլից սոցիալական աջակցություն կտրամադրվի 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցողներին, 63 և ավելի տարեկաններին, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողներին, մինչև 18 տարեկան երեխաներին։ Սոցիալական աջակցության ամսական չափը ապրիլից մինչև հունիսը ներառյալ՝ կլինի 40000 դրամ, իսկ հուլիսց մինչև դեկտեմբերը ներառյալ՝ 30000 դրամ։ Մնում է հասկանալ ի՞նչ է փոխվել Արցախցիների կյանքում. արդյոք, բոլորին ապահովե՞լ են աշխատանքով, թե այս խմբերից դուրս մարդիկ ապրելու և բնակարանի խնդիր չունեն կամ չեն ունենալու հաջորդ տարի։
  3. Բաց է մնում արտագնա աշխատանքի մեկնողների եկամուտների հարկման հարցը։ Չեմ բացառում, որ կառավարությունը հաջորդ տարի կրկին կհիշի «խոպանչիներին»։

Հարկ վճարելը քաղաքացիների արդարացի պարտավորությունն է։ Սակայն այն պետք է լինի համարժեք մարդկանց բարեկեցությանը։ Այս տեմպերով բարեկեցության մասին խոսք լինելչի կարող։