Մենք մի բան լսում ենք, մեր գլխարկն ա վերև բարձրանում. (տեսանյութ)
Այսօր կառավարության հերթական նիստի օրը, կառավարության շենքի դիմաց էին հավաքվել Նաիրիտի աշխատողները: Նրանք պահանջում էին վերագործարկել Նաիրիտը:
Ավելի քան 1 տարի 1700 նաիրիտցի ազատվել են աշխատանքից: Այժմ նրանք հանդիպում էին պահանջում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Նաիրիտցիները ցանկանում են հստակեցնել, թե ինչ է արել վարչապետն իր պաշտոնավարման 2 տարվա ընթացքում Նաիրիտի համար և ինչու է մերժում ներդրողներին:
«Մենք գիտենք, որ այս պահին ևս կա ներդրող, և պահանջում ենք, որ վարչապետը չմերժի նրան ու Նաիրիտի գործազուրկները վերջապես ապահովվեն աշխատանքով»,- ասաց Նաիրիտի աշխատակցուհիներից մեկը:
Մանրամասները` տեսանյութում