Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Ինչ վերաբերում է Հովիկ Աղազարյանին, պարզվեց, որ վերաբերում է նաև Հակոբ Ասլանյանին. Վահագն Ալեքսանյան

Հովիկ Աղազարյանը, որ հիմա փորձում է ազատամտության ու կամ այլախոհության համար հալածյալի ու կամ զոհի կերպարի մեջ մտնել, բավականին զգալի ժամանակահատված եղել է ոչ ավել, ոչ պակաս «Հրապարակ» օրաթերթի ինֆորմատորը՝ խմբակցության փակ նիստերից ու վարչապետի հետ հանդիպումներից։ Սա, փաստացի, հաստատել են Աղազարյանը և գրեթե ուղիղ հաստատել է տվյալ լրատվամիջոցը: Այս մասին իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փոխնախագահ, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ի՜նչ արժեր միայն «Հրապարակ» օրաթերթի` Աղազարյանին հեռացնելու հաջորդ օրը տպած ամոթանք-հեգնանքը՝ ՔՊ-ին՝ Աղազարյանի պես մարդուն հեռացնելու համար։ Սա, իհարկե, հասկանում եմ։ Ոչ մի լրատվամիջոց էլ չէր ուզի, որ իշխանական խմբակցությունից ինֆորմացիայի արտահոսքի իր բաժին անցքը փակվեր։ Այդ արտահոսքի անցքից օգտվելու մեջ ես լրատվամիջոցին չեմ էլ մեղադրում։

Ի դեպ, նաև պիտի արձանագրեմ, որ երբ իմացա՝ Աղազարյանն է եղել «Հրապարակի» ինֆորմատորը, վերջապես հասկացա, թե ինչու էին խմբակցության նիստերի մասին «Հրապարակի» մանրապատումները տեղ-տեղ հատում իրականության և բանականության սահմանները։

Ինչևէ, թույլ տվեք ասել, որ սեփական թիմի ներսից տեղեկություններն ակնհայտորեն քաղաքական հակառակ ճամբարի լրատվականին փոխանցելը, այս ճանապարհով տարատեսակ ներթիմային ինտրիգներ հյուսելը, վարչապետի հետ փակ հանդիպումների ժամանակ հնչած խիստ զգայուն ինֆորմացիան անգամ չխնայելը, կարծում եմ, մեկ բնութագրում ունի, որը, սակայն, այս գրառման մեջ չեմ զետեղի։

Իսկ Աղազարյանի կողմից իր՝ «զոհի» կարգավիճակն ամբողջացնելու համար ընտրովի կերպով ինչ-որ չատերի մասին կիսատ-պռատ մեկնաբանություններն ուղղակի զավեշտալի են։ Այդ չատերն անձամբ ինձ շատ քիչ են հետաքրքրում, թեև պիտի արձանագրեմ, որ Աղազարյանը չափազանց ընտրովի է մոտենում այդ չատերի հրապարակայնացման իր գործողություններին։

Ինչ վերաբերում է Հակոբ Ասլանյանին՝ ապա այն, ինչ վերաբերում է Հովիկ Աղազարյանին, պարզվեց, որ վերաբերում է նաև Հակոբ Ասլանյանին, քանի որ վերջինս խմբակցության ու խմբակցությունից ինֆորմացիայի արտահոսքի անցքի միջև ընտրեց երկրորդը»: