Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով արդեն կա 164 զոհ և 971 վիրավորՎաղը կսկսվի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը. ՍԴ շենքի առջև ցույց տեղի կունենա«Զառ» ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունըԱլիևը շատ լավ գիտի, որ ինքը պատերազմшկան հանցագործ է, եթե մեր երկիրը ղեկավարեր պետական շահի մասին տարրական գիտելիք ունեցող անձ, ապա Ալիևն իրեն շատ ավելի զուսպ կպահեր. ադրբեջանագետ
Կանդազի կալանքը փոխարինվեց տնային կալանքով
Ուկրաինան շարունակում է հարվածներ հասցնել Կրասնոդարի, Ուֆայի և Կուբանի նավթավերամշակման գործարաններին
Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել Սրբազանի գործով դատարանի որոշումը, տնային կալանքը վերացվեց
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներինՏեսահսկման արդյունքում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումըՔաղաքացիների աչքին «թոզ փչել» չեք կարողանալու. հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել. ԴանիելյանՄեկ օրում բացահայտվել է 162 հանցագործություն, գրանցվել՝ 21 ՃՏՊԱվետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման համար․ ԳեղամյանԲենժամեն Հադադը շնորհավորել է Վահան Կոստանյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբԱդրբեջանն օկուպացված Ստեփանակերտում հիվանդանոց է բացելՄեր ճանճերի տիրակալը. Ստեփան ԴանիելյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի823,584 աշխատատեղ՝ պատմական ռեկորդ Հայաստանում. ՀՀ կառավարություն
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Ուկրաինան այս պահին հաղթում է պատերազմում. ԱՄՆ ՊետդեպարտամենտԱրտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել Երևան-Սևան ավտոճանապարհինԳործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն ՀովասափյանՀայաստանը կսկսի գործարկել երրորդ երկրներից սոխի անմաքս ներմուծման քվոտաԱյսօր ՔՊ-ում տեղի է ունենալու նիստ, որտեղ ընտրվելու է ԱԺ նախագահի թեկնածուն, փոխվարչապետերի և նախարարների փոփոխություն չեմ նախատեսում. Փաշինյան
Ավտովթարից մահացել է բլոգեր Նորայր Նիկոյանի քույրը
Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով առաջացած դեպքերինՄեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներըԿառավարությունը փոփոխություններ է կատարել ԼՂ բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրումՄհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստինՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըԿոնգոյում էբոլայից մահացածների թիվը մոտենում է 300-իԱյն իշխանությունը, որը փորձում է պատմություն խմբագրել, որևէ խնդիր չունի հերոսների նկարները հեռացնելու. ԱբրահամյանԱրարատ Միրզոյանը 2 շաբաթով արձակուրդ է մեկնումԴատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանը պետք է որոշում ընդունի՝ մնում է ՀԱՊԿ-ում, թե նախընտրում է այլ սցենար. Վասիլև
Մանդատները վերցնե՞լ, թե՞ ոչ. Նարեկ Կարապետյանը կողմնակիցներին հանդիպման է հրավիրել և հեռախոսահամար թողել (տեսանյութ)Էկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումինՓաշինյանը ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունիԸնտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել․ դիմում գրելուց հրաժարվելուց հետո, նրան ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ ՂազարյանԹրամփը հրամայել է ԱՄՆ-ին պատրաստվել երկրաշարժից հետո Վենեսուելային օգնություն ցուցաբերելուն
Իրավապահները խուզարկում են Գյումրի համայնքի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանը
«Փաստ»․ «Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում«Փաստ»․ Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին«Ժողովուրդ». Ամենայն Հայոց Կաթողիկոսը երբեք կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Գագիկ Մելքոնյանի հայտարարությանըԵրևանում կատաղի մшրտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ 3 օր է քաղաքապետարանի ուղիղ հրահանգով Ֆրանսիայի հրապարակից հեռացվում է Արցախի դրոշը․ ՀՅԴ ՀԵՄԸնտրակաշառք տալու հերթական դեպքերն են բացահայտվել (ձայնագրություն) «Փաստ». Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք«Հրապարակ»․ Ճնշե՞լ է, թե՞ չի ճնշել «Ժողովուրդ». 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահ Արթուր ՊողոսյանըԵրևանում «Hyundai Elantra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին․ կա զnh«Հրապարակ»․ Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա
Հասարակություն

Դպրոցական առարկայական օլիմպիադաները կանցկացվեն 3 փուլով՝ դպրոցական, մարզային, հանրապետական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների 2024-2025 ուսումնական տարվա հանրապետական առարկայական օլիմպիադաների հանրապետական հանձնաժողովների անդամների հետ:

Քննարկվել են առարկայական օլիմպիադաների կազմակերպմանը վերաբերող հարցեր, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել դպրոցական առարկայական օլիմպիադաների անցկացման կարգում և ընթացակարգում կատարված վերջին փոփոխություններին:

«Վերլուծելով վերջին տարիներին օլիմպիադաների կազմակերպումը՝ նկատել ենք մի շարք խնդիրներ, որոնք լուծելու համար ամբողջությամբ վերանայվել է օլիմպիադաների կազմակերպման կարգը, լրամշակվել է իրավական ակտը»,- ասել է նախարարի տեղակալն ու գործընթացի արդյունավետ կազմակերպման համար կարևորել հանձնաժողովների անդամների առաջարկներն ու կարծիքների փոխանակումը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ հիմնական փոփոխություններից մեկն այն է, որ այս ուսումնական տարվանից առարկայական օլիմպիադաները կանցկացվեն 3 փուլով՝ դպրոցական, մարզային, հանրապետական, որոնցից յուրաքանչյուրի կազմակերպման և անցկացման համար սահմանվել են հստակ կարգավորումներ։ Նախկինում կար նաև տարածքային փուլը, որը վաղուց արդեն կորցրել էր իր նշանակությունն ու արդիականությունը, ուստի որոշվել է գործընթացը կազմակերպելիս հրաժարվել այդ փուլից:

Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ` ձևավորվել է նաև Հանրապետական օլիմպիական խորհուրդ, որին վերապահված են օլիմպիադաների նախապատրաստական աշխատանքների անցկացման, բողոքարկման ընթացակարգերի մշակումը, վերահսկողության իրականացման, թափանցիկության ապահովման մեխանիզմները։ Կարևոր մյուս փոփոխությամբ՝ օլիմպիադայի բոլոր փուլերի համար մրցութային առաջադրանքները կազմելու են հանրապետական առարկայական հանձնաժողովները, որոնք նաև դպրոցական և մարզային փուլերի հաղթողների համար սահմանելու են անցողիկ շեմը` ըստ յուրաքանչյուր առարկայի։

Հանրակրթական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված` առարկայական օլիմպիադաների ցանկում ավելացել է «Մայրենի» առարկան` ընթերցանության ստուգատեսի ձևաչափով, որն այս ուսումնական տարում անցկացվելու է միջին դասարանների /5-6-րդ/ սովորողների համար:

«Հիմնական դպրոցի բազային առարկաների՝ «Մայրենիի» և «Մաթեմատիկայի» համար նախատեսում ենք օլիմպիադաներ: Ընթերցանության օլիմպիադան, կարծում եմ, առաջին հերթին պետք է ստուգի տեքստն ընկալելու և այն արդյունավետ կիրառելու կարողություններն ու հմտությունները: Հաջորդ տարիներին «Մայրենի» առարկայից օլիմպիադա նախատեսում ենք ունենալ նաև 7-րդ և 8-րդ դասարանների սովորողների համար: «Մաթեմատիկա» առարկայի դեպքում, ըստ իս, հիմնական դպրոցում ավելի շատ պետք է շեշտը դնել տրամաբանությունը ստուգող առաջադրանքների վրա, բայց սա ևս մասնագիտական խմբերի հետ քննարկման կարիք ունի»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ կարևորելով առարկայական հանձնաժողովներում բարձրակարգ մասնագետների, այդ թվում՝ երիտասարդների ընդգրկումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առարկայական հանձնաժողովների ձևավորման, դրանցում համապատասխան մասնագետների ընդգրկման ընդհանուր սկզբունքներին առնչվող հարցեր:

Ծավալված շահագրգիռ քննարկման ընթացքում նախարարի տեղակալը պատասխանել է առարկայական հանձնաժողովների անդամների հարցերին, որոնք վերաբերել են օլիմպիադայի կազմակերպման մանրամասներին: