Արաբկիր վարչական շրջանը նոր ղեկավար ունի
Մեր տեղեկություններով այս պահին Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացվում նոր ղեկավարը: Առավտյան newspress.am-ը տեղեկացրեց, որ այսօր վարչական շրջանի գործող ղեկավարը պաշտոնանկ կարվի:
Երևանի քաղաքապետարանից մեզ ասացին, որ առաջիկա երեսուն րոպեների ընթացքում ամեն ինչ պարզ կլինի:
Նշենք, որ մեր տեղեկություններով վարչական շրջանի նախկին ղեկավարը աշխատանքի կանցնի Երևանի քաղաքապետարանում: Ի դեպ նրա հետ կապված դժգոհություններ առաջացան Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո, երբ նրա ղեկավարած համայնքը «այո» ձայների քանակով չէր գոհացրել իշխանությանը: