Հայաստանն է երկիրը ներքաշել Ադրբեջանի դեմ պատերազմի մեջ. Ալիեւ
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին
Մամուլ

Իշխանությունը խոստովանեց թուրքերի հետ գաղտնի շփումների փաստը

«Հրապարակը» օրաթերթը գրում է․

Իշխանությունն արդեն ինքն է խոստովանում թուրքական կողմի հետ գաղտնի շփումների մասին։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հայկական բանագնաց Ռուբեն Ռուբինյանը մեկ ամիս անց հաստատել է «Հրապարակ»-ի տեղեկություններն այն մասին, որ Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի է ունեցել երկու երկրների մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում, որը գաղտնի է պահվել։ Ռուբինյանն այս մասին ասել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում։ Մանրամասներ չհաղորդելով՝ միայն նշել է, թե «գնահատվել են տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն՝ գործարկելու Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը», եւ «հանդիպումն անցել է դրական եւ կառուցողական մթնոլորտում»:


«Հրապարակ»-ը դեռ նոյեմբերի 14-ին էր գրել, որ Շիրակի մարզի սահմանամերձ Ախուրիկ գյուղին սահմանակից Աքյաքա թուրքական գյուղում տեղի է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ փոխնախարարների գաղտնի հանդիպում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հայկական պատվիրակությունը մոտ 10 հոգուց է բաղկացած եղել, այդ թվում եղել են  տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, տուրիզմի ոլորտի ներկայացուցիչներ։ Մի քանի ժամ տեւած հանդիպման ժամանակ քննարկվել է Գյումրի-Կարս երկաթգծի բացման հարցը։ 

Այս տեղեկությունը հենց այս փուլում հաստատելու հանգամանքը, միջազգայնագետ, անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանի խոսքով, մեկ բանի մասին է վկայում․ Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի շուրջ չունենալով որեւէ առաջընթաց՝ իշխանությունները պարզապես փորձում են ցույց տալ, թե, այնուամենայնիվ, դրական գործընթաց կա, իրենք երկաթգծի շահագործման շուրջ բանակցությունների մեջ են Թուրքիայի հետ, բայց, ինչպես «Հրապարակ»-ին ասում է Արմեն Մանվելյանը, Թուրքիան իր առաջնահերթությունը չի փոխել եւ Հայաստանի հետ հարաբերություններում որեւէ տեղաշարժ պայմանավորում է հայ-ադրբեջանական համաձայնագրի ստորագրման նախապայմանով։

«Թուրքիան կարող է գնալ Կարս-Գյումրի երկաթուղու բացմանը, եթե հայկական կողմն Ադրբեջանի հետ կապիտուլյացիոն պայմանագիրը ստորագրի։ Դրանից հետո արդեն կլինի տնտեսական ներխուժում՝ Հայաստանը վերջնականապես իրենց ձեռքը վերցնելու համար։ Այդ փաստաթուղթը, որը կոչում են խաղաղության պայմանագիր, որոշակի արտոնություններ է սահմանում Ադրբեջանի համար։ Ադրբեջանը ոչ միայն քաղաքական պահանջներ է դնում, այլեւ տնտեսական-դեմոգրաֆիական նախապայմաններ է առաջ քաշում, օրինակ, այսպես կոչված, ադրբեջանցիների մուտքը Հայաստան։ Դա իրավական հնարավորություն կտա նրանց՝ մտնել Հայաստան եւ պայմաններ թելադրել, օրինակ, ասել, թե մենք մեր փողով այդ մարդկանց համար տներ ու ճանապարհներ կկառուցենք, Գյումրի-Կարսը կբացենք։ Գյումրի-Կարս երկաթուղու բացումը պայմանավորված է նրանով, թե Ադրբեջանի հետ, այսպես կոչված, խաղաղության, իսկ իրականում՝ կապիտուլյացիայի պայմանագիրը Հայաստանն ինչ խորությամբ կքննարկի»,- կարծիք է հայտնում Մանվելյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի առաջադրած նոր նախապայմանն այն մասին, որ ՀՀ իշխանությունները պետք է բանակցեն, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջանի» համայնքի ներկայացուցիչների հետ, վկայում է, որ Փաշինյանի իշխանությանը Բաքուն անգամ որպես ինքնիշխան իշխանություն չի դիտարկում։
Ի դեպ, Անկարան նախօրեին կրկին հայ-ադրբեջանական, խաղաղության գործընթացից էր խոսել։ Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանը հայտարարել էր․ «Երեւանի ու Բաքվի միջեւ խաղաղության հաստատման հարցում հասել ենք ամենամոտ կետին», եւ «Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հույսի շող կա»։ Սա պաշտոնական Թուրքիայի կողմից հերթական վերահաստատումն է այն իրողության, որ հայ-թուրքական հարաբերություններում Ադրբեջանի գործոնն այդ երկրի համար շարունակում է մնալ առաջնահերթ նախապայման։

Վերադառնալով Գյումրի-Կարս երկաթուղու հնարավոր շահագործմանը՝ մեր զրուցակիցը կարծիք է հայտնում, որ այն կարող է Հայաստանին տնտեսական որոշակի օգուտ բերել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանի հետ պայմանագրի ստորագրումը որպես նախապայման չդրվի Թուրքիայի կողմից, ինչը, իհարկե, դժվար է պատկերացնել։ Այդ դեպքում, ըստ Մանվելյանի, Հայաստանը կարող է Գյումրի-Կարսով Թուրքիայով դուրս գալ դեպի Սեւ ծով եւ այնտեղից՝ Եվրոպա, մյուս կողմից, Հայաստանը կարող է թուրքական ապրանքների համար տրանզիտ երկիր դառնալ դեպի ԵԱՏՄ երկրներ։
«Բայց այս իշխանության օրոք, այս պայմաններում գնալ նման գործարքի՝ մեզ համար խիստ վտանգավոր է, որովհետեւ Թուրքիան ասում է՝ Ադրբեջանի բոլոր պայմանները կկատարեք, հետո կխոսենք»,- շեշտում է Արմեն Մանվելյանը՝ հիշեցնելով նախօրեին Ադրբեջանի փոխարտգործնախարարի արած հայտարարությունը, թե «պատերազմում հաղթած երկիրը երբեք հակառակ կողմին խաղաղության առաջարկ չի անում, բայց մենք արեցինք»։

Ինչ վերաբերում է թուրքական կողմի զուտ տնտեսական շահին, Գյումրի-Կարս երկաթուղու շահագործումը նրա համար տնտեսական իմաստով լուրջ նշանակություն չի կարող ունենալ՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Թուրքիան այսօր կյանքի է կոչում Կարս-Իգդիր-Նախիջեւան երկաթգիծը։