ՄԻՊ-ն աշխատում է տարեկան հաշվետվության վրա. (տեսանյութ)
Լրագրողներն Մարդու իրավունքների պաշտպանի ամենակարևոր գործընկերներից են: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նորանշանակ օմբուդսմեն Արման Թաթոյանը:
Նա ժամանակ խնդրեց լրագրողներից ոլորտը լիարժեք ուսումնասիրելու համար, որից հետո կարող է պատասխանել ոլորտին առնչվող բոլոր հարցերին: Իսկ մինչ այդ ՄԻՊ-ն զբաղված է տարեկան զեկույցով, որը կապված նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի հրաժարականի հետ, ժամանակին չի ներկայացվել:
«Հիմա մենք աշխատում ենք տարեկան հաշվետվության վրա, որը պետք է ավարտին հասցնենք մարտի վերջին, դրանում պետք է լինի նաեւ բռնության նախազգուշացման մասին բաժին, որտեղ մենք կկենտրոնանանք քրեակատարողական եւ սոցիալական հաստատությունների վրա»,- ասաց Արման Թաթոյանը:
Նա անդրադարձավ նաև Գասպարիի կալանավորման հետ առնչվող խնդիրներին:
Մանրամասները` տեսանյութում