Լիոնել Մեսսին ժամանել է Բաքու
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թոռները լուսանկար են տարածել Բաքվում գտնվող` արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի հետ։
Հանրահայտ արգենտինացու հետ միասին եղել են նրա ընկերները՝ ամերիկյան «Ինտեր Մայամի»-ի թիմակիցներ Լուիս Սուարեսը, Ժորդի Ալբան և Սերխիո Բուսկետսը։
Երեկ երեկոյան Բաքու են ժամանել համաշխարհային ֆուտբոլի աստղերը։