ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավորՏավուշում ոստիկանը մեքենայով բախվել է ձիուն և կողաշրջված հայտնվել այգում. նա տեղում մահացել էԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան նվազել էՀայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին
Կյանքից հեռացել է «Նաիրի» ԲԿ ֆիզիոթերապիայի բաժնի ղեկավար Անահիտ Հասրաթյանը
Մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանել և բռnւնցքով hարվածել է 66-ամյա տղամարդու աչքին
Ուժգին պայթյուն Պակիստանի մզկիթներից մեկում. կան տասնյակ զոհեր և վիրավորներՀրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումըՔննարկվել է Հայաստանի և Թուրքիայի հեռարձակման ոլորտի համագործակցության հուշագրի հնարավոր ստորագրումը (տեսանյութ)
Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը
Ռուսական ձեռնարկությունների նկատմամբ ռեյդային զավթումները կրակոց կլինի սեփական ոտքին Հայաստանի համար. Ալեքսեյ Շևցով
Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին․ պաշտպանական թիմ
Իրավապահները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձինՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվըՄուսալեռում բախվել են «BYD»-ն ու «Lada»-նՀարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը«ԲՀԿ առաջնորդն այսօր անազատության մեջ է միայն մեկ պատճառով, որ Քրիստոսի արձանը կանգնեցված չլինի». «Ձեր չափերը ճանաչեք, նստեք Ձեր տեղում». Մանուկյան-Ալեքսանյան բանավեճ (տեսանյութ)Առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները․ նախագիծ ՊԵԿ-ը շինարարության ոլորտում հայտնաբերել է հայտնաբերվել է օրենքով սահմանված կարգով չգրանցված շուրջ 507 աշխատող
Երևանի կողմից «ռեյդային զավթումների» նոր թիրախներ կարող են դառնալ Հայաստանում գործող ռուսական ձեռնարկությունները. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ
Այսօրվանից Առինջ-Գետարգել խաչմերուկում գործարկվել են լուսացույցներ
ՔՊ-ի պատգամավորներ, մի հատ էլ մեկը տեղից արձագանքեց՝ դուրս եմ հանելու դահլիճից․ Ռուբեն Ռուբինյանի թիմակիցները նրան հունից հանեցին (տեսանյութ)
Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն
Հասարակություն

Սյունիքի մարզպետը ներկայացրել է ուժային կառույցների նորանշանակ պաշտոնյաներին

Դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Սյունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը, որն արտագնա էր ու անցկացվել է Քաջարանում՝ ընդլայնված ձևաչափով։ Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետի աշխատակազմը։ Այն վարել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Ներկա էին մարզի համայնքների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, մարզի ուժային կառույցների, ինչպես նաև տեսչական մարմինների, պետական այլ կառույցների, հանրային ծառայությունների ոլորտի կազմակերպությունների մարզային ստորաբաժանումների պատասխանատուներ։

«Օրակարգի հարցերին անցնելուց առաջ Սյունիքի մարզպետը ողջունեց ներկաներին, շնորհավորեց ու ներկայացրեց ուժային կառույցների նորանշանակ պաշտոնյաներին։

Օրակարգի առաջին հարցը Սյունիքի մարզում ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելմանն էր վերաբերում, ու դրա մասին Սյունիքի մարզի դատախազ Մ․Պողոսյանի՝ Սյունիքի մարզպետին ուղղված միջնորդագիրը ներկայացրեց մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը։

Նիստում քննարկվել են այն միջոցառումները, որոնք համապատասխան կառույցները պետք է ձեռնարկեն պատահարների կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու նպատակով։

Հայկ Հարությունյանը մարզի խորհրդի անդամներին զեկուցեց նաև մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքման ընթացքի և առկա խնդիրների մասին։

Ըստ այդմ՝ մարզի համայնքների բյորջեներով 2024-ին նախատեսված 3 մլրդ 676 մլն դրամ սեփական եկամուտների դիմաց այս պահին փաստացի հավաքվել է 3 մլրդ 352 մլն դրամ կամ՝ նախատեսվածի 91,2 տոկոսը։

Հարկատեսակների հավաքման ցուցանիշներում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ամենամեծ աճը գրանցել է անշարժ գույքի հարկի հավաքումը՝ 34,3 տոկոս։

Իսկ տեղական տուրքերը հավաքվել են նախատեսվածի 103,6 տոկոսով։

Մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը ներկայացրեց օրակարգի հաջորդ հարցերը, որոնք վերաբերում էին Սյունիքում կառավարություն-համայնք համաներդրմամբ 2022-2024թթ. իրականացված սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, գործընթացի պատշաճ հսկողությանը խոչընդոտող խնդիրներին և 2025թ․ մարզում նախատեսվող սուբվենցիոն ծրագրերին։

Նա փաստեց, որ 2022-2023թ. ժամանակահատվածում հաստատված սուբվենցիոն ծրագրերից ներկա պահի դրությամբ դեռևս ընթացքի մեջ են 27 ծրագրեր կամ ենթածրագրեր․ ենթածրագրերի մեծ մասը գտնվում է ավարտման փուլում, 3 ծրագրերի աշխատանքներն ընդհանրապես չեն սկսվել, իսկ ծրագրերի չիրականացման վերաբերյալ համայնքները բավարար հիմնավորումներ չեն ներկայացրել:

Սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքում արձանագրվող խնդիրները նիստի ընթացքում մարզպետը քննարկեց համայնքների ղեկավարների հետ։

2024թ․ նշված ծրագրերի պետական մասնաբաժինը ֆինանսավորելու համար ՀՀ կառավարության որոշումներով մարզպետի աշխատակազմին է հատկացվել 2,13 մլդ դրամ։

2024թ. հաստատված սուբվենցիոն ծրագրերը մարզում ներկայումս 20-ն են՝ 3,77 մլրդ դրամ ծրագրային ընդհանուր արժեքով, որի մոտ 64%-ը կամ 2,41 մլրդ դրամը պետության մասնաբաժինն է․ Կապան՝ 14 ծրագիր, Տեղ՝ 2 ծրագիր, Քաջարան՝ 2 ծրագիր, Մեղրի՝ 1 ծրագիր, Սիսիան՝ 1 ծրագիր։

11 ծրագրերի աշխատանքներն արդեն սկսված են։

Մարզի խորհրդի նիստում քննարկվել են այլ հարցեր ևս։

Ամփոփելով նիստը՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը կոչ է արել բոլորին շարունակել համատեղ աշխատանքը փոխադարձ հարգանքի, գնահատանքի մթնոլորտում՝ հանուն Սյունիքի մարզի ու նրա բնակիչների․ «Ես հպարտ եմ այն մարզով, որին՝ որպես մարզպետ, ծառայում եմ ու բարձր եմ գնահատում այն համագործակցությունը, որ ձեզ հետ ունեմ, շնորհակալ եմ»»,- ասված է հաղորդագրության մեջ։