Սիրիայում հեղաշրջումը ծրագրել են ԱՄՆ-ը և Իսրայելը. Ալի Խամենեի
Սիրիայում ռազմական հեղաշրջումը ծրագրվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից «հարևան երկրի» աջակցությամբ, Իրանը դրա ապացույցն ունի։
Այդ մասին ժողովրդին ուղղված իր ելույթի ժամանակ հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։
«Կասկած չպետք է լինի, որ Սիրիայում տեղի ունեցածը ամերիկացիների և սիոնիստների համատեղ ծրագիրն է: Սիրիային հարևան մեկ պետություն ևս իր դերը խաղացել և խաղում է այդ հարցում: Բայց գլխավոր դավադիրները եղել են ԱՄՆ-ն ու սիոնիստները։ Դրա ապացույցները կան»,- Խամենեիի խոսքը մեջբերում է CNN-ը: